×


“Միսս Ամերիկա 2012’’-ի թագը կրում է Լորա Քեփելերը

Վիսկոնսին նահանգից 23-ամյա Լորա Քեփելերը դարձել է “Միսս Ամերիկա 2012”-ի հաղթող: Գեղեցկուհուն թագը հանձնել են հունվարի 14-ին` Լաս-Վեգասում տեղի ունեցած գեղեցկության մրցույթի եզրափակչում:):

"Միսս Ամերիկա 2012" Լորա Քեփելերը


Ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին գերել են Լորայի ոչ միայն շագանակագույն մազերն ու սպիտակ ատամնաշարը, այլ նաեւ համեստությունը: Մրցութային փուլերից մեկի ընթացքում աղջիկը փայլուն կատարել է օպերային արիա: Ի դեպ, Լորայի ընտանիքի մասին մի հետաքրքիր փաստ կա. գեղեցկուհու ծնողներից մեկին վերջերս կալանավորել են, բայց հանցագործության բնույթը հայտնի չէ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին գեղեցկուհու տիտղոսի համար մրցել է 53 աղջիկ` 50 նահանգից, ինչպես նաեւ Պուերտո Ռիկոյից, Կոլումբիայից եւ Վիրջինիայից: Լորայի հետ եզրափակչում են հայտնվել Օքլահոմա նահանգի ներկայացուցիչ Բեթի Թոմփսոնը եւ  Նյու Յորքից Քեյթլին Մոնթեն: Երկրորդ եւ երրորդ տեղին արժանացած գեղեցկուհիները որպես մրցանակ ստացել են 25 եւ 20 հազար դոլար:):

"Միսս Ամերիկա 2012" Լորա Քեփելերը


Բաղձալի թագից բացի, Լորային փոխանցել են 50 հազար դոլար` ամերիկյան ուսումնական որեւէ հաստատությունում կրթություն ստանալու համար: Գեղեցկուհին ժյուրիի անդամներին հայտնել է, որ մտադիր է ուսումնասիրել խոսքի պաթոլոգիան եւ հենց այդ թեմայով դոկտորական դիսերտացիա պաշտպանել:

Ամերիկայի ամենագեղեցիկ աղջիկը 2012 թվականի ընթացքում բարեգործական նպատակներով շրջագայելու է Միացյալ Նահանգներով. Լորան պետք է գումար հավաքի մանկական հիվանդանոցների համար:
Հիշեցնենք` անցյալ տարի "Միսս Ամերիկա" տիտղոսին է արժանացել Նեբրասկա նահանգի 17-ամյա բնակչուհի Թերեզա Սքենլանը, որն 90 տարի անցկացվող գեղեցկության մրցույթի դեռեւս ամենաերիտասարդ հաղթողն է:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www. top.rbc.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW