×


Յուրա Մովսիսյանը դուստր է ունեցել:)

24-ամյա ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Այսօր` փետրվարի 26-ին, առավոտյան ժամը 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ “Կրասնոդար” ակումբի հարձակվողը դուստր է ունեցել: Աղջիկը ծնվել է Միացյալ Նահանգներում:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը


Նշենք, որ երջանիկ հայրիկը պետք է միանա մեր ազգային թիմին, որն այսօր Կիպրոսում սկսել է այս տարվա իր առաջին հավաքը:  Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է փետրվարի 28-ին եւ 29-ին Սերբիայի եւ Կանադայի ազգային ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Յուրա Մովսիսյանին` դստեր ծննդյան կապակցությամբ, մեր հավաքականին  էլ հաջողություն ենք մաղթում սպասվելիք խաղերում:):

BRAVO.am

Լուսանկարները` Մեդիամաքսի եւ PanArmenian Photo-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW