×


Մովսեսը եւ Նարեն` “Դուետ” նախագծի հաղթողներ :)

“Շանթ”-ի եթերում հոկտեմբերին մեկնարկած “Just the Two of Us” հայտնի նախագծի հայկական “Դուետ” տարբերակի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: 10 երգիչ զույգ կազմեց դերասանների եւ պարողների հետ` շոու-ծրագրի շրջանակում 12 շաբաթ հեռուստադիտողին ներկայացնելով երաժշտական տարբեր համարներ:

"Դուետ" նախագծի գալա համերգին


Եվ ահա, այս կիրակի տեղի ունեցած եզրափակչում Սոնա Ռուբենյան-Հովհաննես Սարգսյան եւ Նարե Գեւորգյան-Մովսես Նիկողոսյան զույգերից ընտրվել է “լավագույն դուետը”: Հաղթողներին հայտարարել են հաղորդավարներ Եգոր Գլումովն ու Սոֆյա Պողոսյանը` Նարե եւ Մովսես:):

Մովսես Նիկողոսյանը եւ Նարե Գեւորգյանը


Նարե Գեւորգյանը բազմիցս մասնակցել է “Շանթ”-ի նախագծերին, բայց երբեւէ հաղթող չի ճանաչվել.“Մի քանի անգամ գրազով պարտվել եմ եւ մեշոկներով քաղցրավենիք բերել: Այս անգամ էլ հաղթանակս սպասված չէր. կարծում եմ` Հովոյի ու Սոնայի հաջողված ելույթներն ավելի շատ էին: Բայց շատ երջանիկ եմ, որ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հենց մենք արժանացանք լավագույնի կոչմանը: Ուրախ ենք, որ երկրպագուների մեծ բանակ ունենք”:

Արսեն Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը եւ Ալլա Լեւոնյանը


“Քաղաքում” հեռուստասերիալի դերասան Մովսես Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ աննկարագրելլի զգացմունքներ ունի.“Հանդիսատեսի բարձր գնահատականն ինձ ուժ է տալիս ու ստիպում հասկանալ, որ մեր աշխատանքն ապարդյուն չէր”:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է հաղթող զույգին :):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW