Սեպտեմբերի 22-ը Նարե Գեւորգյանի սիրելի օրերից մեկն է, իսկ առիթն իր ծննդյան տարեդարձն է։ «Շանթ»-ի երաժշտական նախագծերից հայտնի, «Պրեմիերա 3»-ի հաղթող երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ 26-ամյակը նշել է բարձր տրամադրությամբ։
Նարե Գեւորգյանը նշել է 26-ամյակը
Ուղիղ կեսգիշերին հոբելյարը եղել է ժամանցի վայրերից մեկի բեմում, որտեղ գործընկերները նրա համար կատարել են «Նարե-Նարե» ազգագրական երգը.«Մինչ այդ Անկախության տոնի առթիվ մի քանի վայրում ելույթ էի ունենում` ուշանալով իմ հիմնական աշխատավայրից, որոշեցի գոնե տորթ ու շամպայն ինձ հետ վերցնել։ Տանջվում էի այն մտքից, որ չեմ հասցնի գնել, առաքիչի օգնությանը դիմեցի` առանց իմանալու, որ ընկերներս էլ են տորթ ու շամպայն բերել։ Մոմերը բեմում փչեցի. այսպիսի ծնունդ չէի ունեցել։ Այնքան չպլանավորված էր, որ երազանքներ չեմ պահել, ուղղակի ուզում եմ` ես ու ընտանիքս միշտ առողջ լինենք»։
Նարե Գեւորգյանը
Այնուհետեւ նա օրն անցկացրել է ընտանիքի ու հարազատների հետ՝ իր հայրենի Մեծամորում.«Հյուրերիս խնդրեցի մի քանի րոպե սպասել ինձ, մինչ կմասնակցեմ իմ հարազատ քաղաքում անցկացվող համերգին։ Երբ բեմ բարձրացա, որոշ ներկաներ գիտեին տարեդարձիս մասին, շնորհավորեցին, եւ մի քանի րոպեն դարձավ մի քանի ժամ:)»։
Երգչուհին ուրախացել է անսպասելի զանգերից, երբ իրեն շնորհավորել են այն ծանոթները, որոնց հետ երկար ժամանակ շփում չի ունեցել. «Մեծանալով մի քիչ տխրում եմ, բայց ցանկացած տարիք իր գեղեցիկ կողմերն ունի։ Հիշում եմ՝ 18-ամյակիս լիակատար երջանիկ էի, 19-ամյակս էլ նշել եմ Լաս Վեգասում, երբ մեկնել էինք համերգների։ «Փարիզ» ռեստորանում խաղարկության ժամանակ թղթերի վրա թվեր էինք լրացնում, եւ աշխատակիցները, իմանալով` իմ տարեդարձն է, այնպես արեցին, որ մի քանի հարյուր դոլար շահեցի։ Հետո միայն բարեկամներս ասացին, որ հոբելյարներին են տալիս հաղթանակը։ Այդ տարեդարձս շատ ինքնատիպ էր, հիշողությունիցս չի ջնջվի»։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նարե Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: