×


Նոնայի եւ Դավիթի որդու 2-ամյակի լուսանկարները

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի առաջնեկը դարձել է 2 տարեկան: Դերասան-ամուսինները փոքրիկ Էդուարդի ծննդյան տարեդարձը նշել են Ծաղկաձորում` օրվա լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

«Երկար փնտրեցինք խնջույքի վայրը, քանի որ տղաս չի սիրում աղմկոտ եւ բազմամարդ վայրեր, իսկ բնավորությամբ էլ քմահաճ է եւ ամեն պահ կարող էր լքել տարածքը: Որոշեցինք մինչ ծնունդը Ծաղկաձոր գնալ եւ համատեղել մի քանի օրվա հանգստի հետ»,-պատմել է Նոնան:

Էդուարդի 2-ամյակին


Դերասանուհու խոսքով` իրենց ընտրած տարբերակը որդին շատ է հավանել. «Բացահայտեցինք հյուրանոցի տարբերվող վերելակը, որն էմոցիաների ամենօրյա շղթա էր: Ամեն մանրուքում փորձում ենք հաշվի առնել Էդուարդի կարծիքը, երբեմն էլ հայրիկը վիճում է ինձ հետ` ինչու եմ այդքան քմահաճ մեծացնում երեխային: Ճիշտ է` բարդություններ առաջանում են, բայց սա էլ դաստիարակման իմ մեթոդն է»:

Փոքրիկ Էդուարդը


Մինչ փոքրիկ հոբելյարը քնած է եղել, ծնողները նրա համար տոնական սենյակ են պատրաստել.«Զարմացած էր, չէր պատկերացնում, թե ինչ տոն է իրեն սպասվում: Հուսանք, հաջորդ տարի նա համակարծիք կլինի մեզ հետ, եւ շատ գեղեցիկ խնջույք կկազմակերպենք: Նրա փոխարեն երազանք չպահեցինք, որովհետեւ իր աշխարհն է, եւ չեմ ուզում իր փոխարեն ոչինչ որոշել: Ճիշտ է` դեռ երեք բառ է ասում` մամա, պապա, արի, բայց դա էլ բավական է հասկանալու համար` որն է նրա երազանքը. երեւի` մաման ու պապան կողքին լինեն ամեն պահ:)»:

BRAVO.am-ը Էդուարդին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW