Նոր անվանմամբ ու ասելիքով նախկին «Անելիք Բանկը», այսուհետեւ՝ IDBank-ը ներկայանում է մի շարք նորարարություններով: «Անելիք Բանկն» ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել` փոխելով բանկի անվանումը, տարբերանշանը, ֆիրմային գույները եւ գրաֆիկական տարրերը։ Երեկ կայացել է ռեբրենդինգին նվիրված շնորհանդեսը, հունիսի 4-ից էլ բանկը կգործի արդեն որպես IDBank:
Բանկի անձնակազմն ինքնատիպ միջոցառում էր կազմակերպել՝ նախ ասուլիս, ապա գեղեցիկ երեկույթ Ազգային պատկերասրահում, որին ներկա էին Կենտրոնական Բանկի ղեկավարները, ֆինանսական համակարգի ներկայացուցիչները, բանկի հաճախորդները եւ գործընկերները:
IDBank-ի շնորհանդեսին
Պաշտոնական շնորհանդեսի ժամանակ IDBank-ի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը հայտնել է, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո.«Բազմիցս խոսել ենք թարմացման ու արդիականացման մասին, որը կտարածվի հաճախորդների հետ աշխատանքի ողջ սպեկտրի, բանկի ներքին վերափոխման ու նրա տեխնոլոգիական բարձրացման վրա»։
Իր անելիքը տարիներ շարունակ իմացող բանկը քայլում է տեխնոլոգիաներին ու նորարարություններին համընթաց։ Երեկոն վարող Նազենի Հովհաննիսյանն ու Լյուսա Լյուբիմովան ներկաներին պատմել են բանկի տեսլականի ու նորամուծությունների մասին.«Ամեն գաղափար ունի իր ստեղծման պատմությունն ու հետաքրքիր ուղղությունը։ Հայաստանում գրանցված առաջին բանկերից մեկը՝ «Անելիքն» իր պատմության մեջ նոր էջ է բացում։ Այն ավելի քան 27 տարի իր հաճախորդներին մատուցում է որակյալ ծառայություններ։ Վստահ ենք, որ անհատական մոտեցմամբ IDBank-ը պատրաստ է բարձրակարգ սպասարկում ապահովել յուրաքանչյուր հաճախորդի»,- նշել են հաղորդավարուհիները։
IDBank-ի շնորհանդեսին
Վարդան Դիլանյանի փոխանցմամբ՝ ռեբրենդինգի շուրջ մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքից հետո բանկը պատրաստ է առաջ շարժվել նոր ռազմավարությամբ։ Բանկի նոր անվանումը կխորհրդանշի աշխատանքի նոր փիլիսոփայություն ու արժեքներ.«Ցանկանում ենք դառնալ տեխնոլոգիական, նորարարական բանկ, որտեղ հաշվի կնստեն հաճախորդների անհատական կարիքների հետ։ Սպասարկման որակի բարձրացմանը զուգընթաց, ինչն անկյունաքար է համարվում, մենք զարգացնում ենք մեր բիզնեսի խոր թվայնացման ծրագիր ինչպես հաճախորդների, այնպես էլ ներքին գործընթացների տեսանկյունից։ Այս տարվա ընթացքում ծրագրվում է հետաքրքիր նորույթների թողարկում շուկայում, որոնք կունենան իրենց հաճախորդը։ Մենք դրա մեջ շատ գիտելիք, ուժ եւ ներդրում ենք կատարում։ Բանկի նոր ոճն ունիվերսալ է, հիմնված է պարզության ու հարմարավետության սկզբունքների վրա, նաեւ ժամանակակից է, թեթեւ ու հիշվող։ IDBank–ը կձգտի իր հաճախորդների համար դառնալ առաջին բանկը՝ որպես լավագույն նորարարական բանկ»։
Երեկույթի ժամանակ հյուրերին ողջունել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը.««Անելիք Բանկը» նորանկախ Հայաստանում առաջին գրանցված բանկերից է, որը տարիների ընթացքում անցել է տարբեր փուլեր եւ այսօր հաճախորդներին ու մեր տնտեսության առջեւ հանդես է գալու նորովի։ Այս տարիների ընթացքում կարեւոր դեր է կատարել մեր բանկային համակարգում, բավական մեծ ակտիվներ ունի: Ողջունում ենք այս քայլը՝ հինն արժեւորելու եւ նոր բրենդով հանդես գալու համար»:
IDBank-ի շնորհանդեսին
Արվեստային միջավայրում հյուրերը վայելել են ջազ երաժշտություն, օգտվել հյուրասիրությունից, լուսանկարվել, նաեւ ստացել հուշանվերներ։ Մուտքի մոտ հյուրերը թողել են մատնահետք, որը բանկի կոնցեպտի հիմքում է։
Բանկի անվանումը եւ նոր բրենդի ընտրությունը նույնպես պատահական չի եղել։ IDBank ապրանքային նշանի հիմք կազմող երեք եռանկյունանման կորերը խորհրդանշում են մարդու յուրահատկությունը՝ մատնահետքի պատկերման միջոցով եւ շեշտադրում են բանկի կողմից անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին։ Բրենդը խորհրդանշող նոր 3 գույներն են.
- Սպիտակը՝ բաց եւ թափանցիկ համակարգի խորհրդանիշ,
- Մոխրագույնը՝ անհատականության եւ նորարարության խորհրդանիշ,
- Նարնջագույնը՝ առաջընթացի, երիտասարդության եւ նոր շնչի խորհրդանիշ:
Այժմ իր հաճախորդներին IDBank-ը ներկայանալու է անհատական մոտեցմամբ, սպասարկման բարձր որակով եւ նորարար լուծումներով՝ առաջարկելով ամբողջովին նոր բանկային միջավայր, իսկ մինչ այս տարվա ավարտ բանկը կներկայանա մի շարք ինովացիոն ծրագրերով։ IDBank-ը ձգտելու է դառնալ առաջին ընտրության բանկ (First choice bank) իր հաճախորդների համար՝ որպես լավագույն նորարար բանկ:
Հակոբ Գասարճեանը
IDBank-ի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար եւ ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ ոգեւորությամբ ներկայացնում են նոր փուլի մեկնարկը.«Լինելով Հայաստանում գրանցված առաջին բանկերից մեկը եւ ունենալով բազմամյա աշխատանքային փորձ՝ այս տարիների ընթացքում բանկը կարողացել է ձեռք բերել հաճախորդների մեծ քանակ եւ վստահություն, ինչը շատ պարտադրող է: IDBank-ի նոր բրենդի ստեղծումն ու ռազմավարությունը հենց այդ վստահությունն էլ ավելի ծավալելու եւ պահպանելու համար է իրականցվում։ Կարեւորագույն փոփոխությունները դեռ առջեւում են. մեր առաջնային նպատակներից է շուկայում նորարար պրոդուկտների ներկայացումն ու բարձրակարգ սպասարկման որակի ապահովումը»։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն էլ շնորհավորել է ռեբրենդինգի առիթով.«Բանկը մշտապես ակտիվ է եղել շուկայում, ինչով իր անմիջական մասնակցությունն է ունենում տնտեսության աշխուժացման ու զարգացման գործում։ Վստահ եմ, որ կայացած բանկի հաջող ռեբրենդինգը նոր խթան կհաղորդի բանկի հետագա զարգացմանը, հնարավորություն կտա բարելավել ինչպես բանկի կորպորատիվ ոգին, այնպես էլ հաճախորդների սպասարկումը՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: