BRAVO.am-ը հայտնել է, որ դերասան-ամուսիններ Էրվին Ամիրյանն ու Նորա Գրիգորյանը շուտով եռյակ կունենան։ Նրանք նոր տուն են ձեռք բերել, որտեղ էլ օրեր առաջ նշել են Նորայի տարեդարձն ու բնակարանամուտը։
Նորա Գրիգորյանը` հայրիկի եւ ամուսնու հետ
Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմադրիչ-դերասանուհու 23-ամյակին ներկա են եղել հարազատներն ու ընկերուհիները.«Քանի որ մեր ընտանիքը միանգամից բազմանդամ կդառնա, նոր տան կարիք ունեինք։ Մեր բնակարանը վաճառեցինք եւ ավելի մեծ տուն գնեցինք։ Որոշեցինք մինչեւ ծննդաբերությունս տեղափոխվել, որ երեխաների սենյակները կահավորենք եւ պատրաստվենք նրանց լույս աշխարհ գալուն»։
Էրվին Ամիրյանն ու Նորա Գրիգորյանը
Նորայի խոսքով՝ յուրահատուկ հղիություն ունի.«Արդեն մամայական վախեր են առաջացել:): Աստիճանաբար ծանրանում եմ, ծննդյանս օրն էլ պարբերաբար պառկում էի։ Իմ փոխարեն իմ ու Էրիվինի մայրիկներն ամեն ինչ կազմակերպեցին։ Փոքրիկների ծնունդը նախատեսված է սեպտեմբերին, բայց հնարավոր է՝ շուտ ծնվեն, ամեն վայրկյան պատրաստ սպասում եմ»։
Նորա Գրիգորյանը` հայրիկի, եղբոր եւ ամուսնու հետ
Ռուսական թատրոնում այժմ արձակուրդի շրջան է, օգոստոսի 18-ից կսկսվեն փորձերը: Ինչպես հայտնել է Նորան, օգոստոսի 20-ին կնշեն հոր՝ Ալեքսանդր Գրիգորյանի 80-ամյակը.«Թատրոնի անձնակազմով դերասանների հետ այդ օրը կհավաքվենք։ Պապայիս համար այլ նվեր էլ կա, որովհետեւ այդ օրերին ԱՄՆ-ից Հայաստան կգա քույրս՝ Աննան` իր տղաների հետ»։
BRAVO.am
Լուսանկարները` Նորա Գրիգորյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: