×


Նոր ավտոմեքենաները հասան TotoGaming-ի «Քսանտաստիկ» ակցիայի շահողներին

20 ավտոմեքենա՝ 20 օրում. այսպիսի «Քսանտաստիկ» ակցիա էր նախաձեռնել TotoGaming ընկերությունը Նոր տարվա առթիվ: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր օր խաղարկվում էր «Renault Stepway» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ մասնակցության պայմանները հնարավորինս պարզեցված էին: Բոլոր քսան հաղթողները հունվարի 13-ին պարգեւատրվեցին տոնական միջոցառման շրջանակում, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երջանիկ շահողներին, զրուցել նրանց հետ եւ պարզել, թե նոր ինչ նախաձեռնություններով հանդես կգա TotoGaming-ն առաջիկայում:


Ընկերության ուշադրության կենտրոնում այս անգամ օնլայն կազինոյի եւ սլոթերի սիրահարներն էին: Հաշվի առնելով մասնակցության եւ շահելու պարզագույն պայմանները` «Քսանտաստիկն» աննախադեպ առաջարկ էր բոլոր հաճախորդների համար: Խաղացողներին մնում էր ընդամենը կուտակել միավորներ, որոնց դիմաց նրանք ստանում էին տոմսեր եւ հենց այդ տոմսերով էլ մասնակցում հեռուստավիճակահանությանը: «Քսանտաստիկը» կառուցված էր «հաճելին օգտակարի հետ» համատեղելու տրամաբանությամբ: Այսինքն՝ խաղալով իրենց սիրելի սլոթերը՝ մասնակիցները կատարում էին սփիններ, ստանում գումարներ եւ հնարավորություն ունենում շահել նոր Renault Stepway ավտոմեքենա:

Թե ինչպես է ծնվել «Քսանտաստիկ» ակցիայի գաղափարը, TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Վիկտորիա Օհանջանյանն այսպես է ներկայացնում. «Խաղարկության միջոցով մենք փորձեցինք լուծել միանգամից երկու խնդիր՝ ավելի մոտիվացնել սիրելի հաճախորդներին եւ, իհարկե, առավելագույնս տպավորել նրանց Ամանորի շեմին։ Հաշվի առնելով «Քսանտաստիկի» գրանցած հեռուստառեկորդները՝ կարող եմ պնդել, որ մեզ հաջողվեց լուծել այդ երկու խնդիրները։ Շատ հետաքրքիր փորձառություն էր, որը դրական արձագանք գտավ մեր հաճախորդների շրջանում»:


Այսպիսով, քսան երջանիկ շահողները երեկ սպասում էին իրենց նոր ավտոմեքենաների բանալիները ստանալուն: Բայց մինչ այդ, տոնական միջոցառման երաժշտական հատվածում ելույթ էր ունենում երգչուհի Մարինե Հակոբյանն իր բենդի հետ: Իսկ սրահի մի հատվածում էլ բոլոր հյուրերի համար համեղ հյուրասիրություն էր պատրաստված: Ներկաները նույնիսկ երեկ առանց անակնկալ նվերների չհեռացան. բոլոր հյուրերը հնարավորություն ունեին մասնակցել փոքրիկ խաղարկության եւ տեղում շահել խորհրդանշական նվերներ` ֆուտբոլի գնդակներից մինչեւ Ամանորի թեմատիկայով գուլպաներ ու բաժակներ:

Քսան ավտոմեքենաների շահողների թվում մասնակիցներ կային ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից ու Արցախից: Ի դեպ, նրանց շարքերում կային նաեւ կանայք, ովքեր, ինչպես պարզվեց, վերջերս են դարձել TotoGaming-ի հաճախորդներից` հույս ունենալով, որ մի օր անպայման խոշոր շահում են ունենալու: Նրանցից Սեդա Եղիազարյանը, օրինակ, թեեւ վարորդական իրավունք դեռ չունի, սակայն խոստացավ հնարավորինս արագ սովորել ավտոմեքենա վարել, որպեսզի կարողանա օգտվել TotoGaming-ի շքեղ անակնկալից.«Մեծ հույսեր ունեի, որ շահելու եմ: Եվ երբ իմացա հաղթելու մասին լուրը, շատ էի ուրախացել: Ես խաղում եմ իմ հաճույքի համար, այսինքն` կախվածություն չունեմ, որ վախենամ շարունակելուց»,- կեսկատակ ասաց նա:


Վազգեն Խաչատրյանն էլ շահելու մասին լուրը ստանալու պահին աշխատելիս է եղել խանութի տանիքին, եւ բջջայինն օգտագործել է որպես լուսավորության միջոց: Շատ բուռն է արձագանքել, երբ իմացել է, որ հաղթել է, սակայն ինչպես ինքն է ասում, զոհեր եւ վիրավորներ չեն եղել. տանիքից չի ընկել, վիրակապված ոտքն էլ այրվելու արդյունք է: Հատկանշական է, որ Վազգենն ընդամենը մեկ տոմսով է շահել.«Արդեն 8 ամիս է՝ TotoGaming-ի հաճախորդ եմ, շահումներս հիմնականում գումարային են եղել: Մի անգամ 350 000 դրամ եմ շահել, մի անգամ էլ՝ 450 000: Իսկ այսօր հասցրել եմ 100 000 դրամ շահել: Այդ էջիս համար արդեն վիճաբանություններ են սկսվել. ընկերներս ու բարեկամներս ասում են` տամ իրենց (ծիծաղում է,- հեղ.)»:


TotoGaming ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անժելա Շահումյանը BRAVO.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու.«Օրինակ՝ հունվարի 5-ին մեկնարկել է «Տժժժ Դուբայում» ակցիան: 20 օր շարունակ խաղարկվում է 3,000,000 դրամ մրցանակային ֆոնդ եւ 50,000 անվճար սփին, որոնք բաժանվում են 100 հաղթողների միջեւ: Հաղթելու համար անհրաժեշտ է պարզապես խաղալ սլոթեր totogaming.am կայքում եւ հավաքել միավորներ: Իսկ 20 օրվա ընթացքում ամենաշատ միավոր հավաքած 10 մասնակիցները կստանան հատուկ մրցանակ՝ Դուբայի ուղեգիր 2 անձի համար: Այսինքն՝ այստեղ էլ է 20 օր, ինչպես «Քսանտաստիկի» դեպքում»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport