×


Պրադոյից մինչեւ Մարոկկոյի շուկաներ․ Մարիամ Դավթյանի ու Իրինա Դանիելյանի ճամփորդությունը

Դերասանուհիներ Մարիամ Դավթյանը եւ Իրինա Դանիելյանն իրենց ընկերուհիների հետ ճանապարհորդում են: Նրանք հետաքրքիր ժամանակ են անցրացրել Մարոկկոյում ու Իսպանիայում՝ կիսվելով լուսանկարներով ու տպավորություններով:

«Մադրիդում ինձ համար ամենատպավորիչը Պրադո թանգարանն էր։ Իհարկե, որոշ նկարներ նախկինում տեսել էի գրքերում ու տարբեր ալբոմներում, բայց դրանք իրականում տեսնելը բոլորովին այլ զգացողություն է։ Այնքան էինք տպավորվել, որ մոտ 20 րոպե անց արդեն հասկացանք՝ երեք ժամում պարզապես չենք հասցնի ամբողջ թանգարանում շրջել։


Այստեղ գրեթե անհնար է որեւէ նկարի կողքով անտարբեր անցնել։ Վելասկեսի, Բոսխի, Էլ Գրեկոյի, Գոյայի, Ռաֆայելի եւ արվեստի այլ հսկաների աշխատանքների կողքին տեսա նաեւ նկարիչների գործեր, որոնց մասին, եթե անկեղծ լինեմ, չէի հիշում: 

Թանգարանում լուսանկարել չի կարելի, բայց ես չդիմացա ու մի քանի կադր արեցի։ Սիրելի Պրադո թանգարան, նախապես ներողություն եմ խնդրում»,- խոստովանել է Դավթյանը:


Դերասանուհին ավելացրել է, որ թեեւ երեք օր շարունակ ոտքով շրջել է Մադրիդում, բայց ամեն ինչ չէ, որ հասցրել է տեսնել: Դրա համար նորից կվերադառնա այնտեղ:

Իրինա Դանիելյանն էլ ցույց է տվել, թե որքան գունեղ ու գեղեցիկ է Մարոկկոն: «Մարոկկյան ընթրիքի հաճելի ակնկալիքով՝ ընկերներիս հետ»,- տեսանյութին կից գրել է նա:


Կարդալ ավելին

Quality Sign BW