“ZOO” ամսագրի արական սեռի ընթերցողներն ընտրել են ամենից գեղեցիկ եւ սեքսուալ հետույքների “սեփականատերերին’’:): Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի անունը քչերին զարմացրեց. իր դիրքերը չի զիջում ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, որն էլ, ռեկորդային քանակի ձայներ հավաքելով, առաջ է անցել մյուս թեկնածուներից:
Քիմ Քարդաշյանը
Քիմն իր հետեւում է թողել Ռիհաննային, Սքարլետ Յոհանսոնին եւ Փիքսի Լոթին: Գրավիչ հետույքներ ունեցող 20 գեղեցկուհու թվում են նաեւ Ջասթին Թիմբերլեյքի սիրեցյալ Ջեսիկա Բիելը, լատինոամերիկյան երգչուհի Շակիրան եւ վերջերս մայրացած Բեյոնսեն: Մնացած հորիզոնականները բաշխվել են պոռնոարդյունաբերության “աստղերի” միջեւ:
Շակիրան
Բավական զարմանալի է, որ 20 լավագույնների ցանկում չի ընդգրկվել Ջենիֆեր Լոպեսը` գրավելով ընդամենը 22-րդ հորիզոնականը: Անկեղծ հագուստների սիրահար եւ հետույքն ընդգծել սիրող երգչուհի Քայլի Մինոուգն էլ 27-րդ հորիզոնականում է:
Ջենիֆեր Լոպեսը
Քեյթ Միդլթոնի քույրը` Պիպան, որը քրոջ հարսանյաց հանդեսի ընթացքում գրավեց բոլորին հենց հետին պլանի շնորհիվ, գրավել է 36-րդ հորիզոնականը: Սա իսկական անակնկալ է եղել ամսագրի խմբագրի համար:
Բեյոնսեն
“Քիմի մարմինը հայտնի է ամբողջ աշխարհին, այնպես որ, երբ գործը հասնում է ամենագրավիչ հետույքի ընտրությանը, բոլորին պարզ է` ով կդառնա հաղթող: Բայց շատ էինք զարմացել, որ Պիպա Միդլթոնը ոչ մի հորիզոնական չգրավեց լավագույն տասնյակում’’,- նշել է գլխավոր խմբագիրը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: