Մեծ Բրիտանիայի կրտսեր արքայազնը` Հարին, որոշել է փոխել բնակության վայրը: Նա այսուհետ ապրելու է Քենսինգթոնյան պալատում` ավագ եղբոր՝ արքայազն Վիլյամի եւ նրա կնոջ` Քեթրին Միդլթոնի հետ: Ամուսիններն, ինչպես ասում են, ընդունել են Հարիին մեծագույն ջերմությամբ:):
Վիլյամը, Քեթրինը եւ Հարրին
Զույգն այժմ բնակվում է Նոթինգհեմ քոթեջում, որն ընկած է պալատի հյուսիսային մասում: Իսկ 27-ամյա Հարրին կապրի իրենց հարեւանությամբ: Ի դեպ, Հարրիի “բնակարանը” բավական համեստ է` մեկ ննջարան եւ փոքրիկ հյուրասենյակ:
Տեղեկություններ են տարածվել, որ մինչեւ տարեվերջ Վիլյամն ու Քեյթը կտեղափոխվեն պալատի այն հատվածը, որտեղ ժամանակին բնակվել է արքայադուստր Մարգարեթը, իսկ Հարրին բնակություն կհաստատի իրենց ներկայիս տանը:):
Վիլյամը, Քեթրինը եւ Հարրին
“Հարրին արդեն երկար ժամանակ է՝ բնակվում է հոր հետ եւ անհամբեր սպասում էր, թե երբ է սկսելու առանձին ապրել: Շատերին կարող է տարօրինակ թվալ, որ նա ապրելու է եղբոր հարեւանությամբ, բայց երեքն էլ լավ ընկերներ են ու հաճախ են միասին ժամանակ անցկացնում: Արքայազն Հարրին շատ է սիրում եղբորը, իսկ Քեթրինին քույր է անվանում”,- ասել է արքայական ընտանիքին մոտ գտնած հավաստի աղբյուրը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: