BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Լատվիայի Յուրմալա քաղաքում հուլիսի 24-ից 29-ը կայանալիք “Նոր ալիք 2012” երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սուրեն Առուստամյանը:
Սուրեն Առուստամյանը
Արդեն հայտնի են այն երգերը, որոնք մեր երկիրը ներկայացնող երգիչը կհնչեցնի մրցույթի շրջանակում: Եվ այսպես, միջազգային հիթերի մրցութային օրը Սուրենը կկատարի Էրիկ Կլեպտոնի “Change The World” երգը, իսկ երկրի հիթերի կատարման օրը՝ “Ով սիրուն, սիրուն” հայտնի երգը, իսկ մրցութային երրորդ՝ հեղինակային երգը “Նոր ալիք”-ի հայկական պատվիրակությունը կներկայացնի առաջիկայում:
“Նոր ալիք 2012”-ին Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը
“Իհարկե, սա մրցույթի կազմակերպիչների կողմից նախնական հաստատումն է, եւ երգերը ենթակա են փոփոխման, քանի որ պատահում է՝ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը վերջին պահին փոխում է երգը: Նման դեպքեր գրանցվել են նախորդ տարիներին, օրինակ` Էրիկի դեպքում”,-նշել է մրցույթի հայաստանյան կողմի PR-պատասխանատու Մհեր Բաղդասարյանը եւ հավելել. “Արդեն հուլիսին Սուրենը կմեկնի Յուրմալա: Առաջին մի քանի օրը տեղի կունենան նախապատրաստական աշխատանքները, մրցույթի գլխավոր ռեժիսորն ու պրոդյուսերները կընտրեն մասնակիցների վերջնական երգացանկը, կերպարը, հագուստներն ու շոուն”:
Սուրեն Առուստամյանը
Սուրեն Առուստամյանը մարտական ու միաժամանակ դրական է տրամադրված: Երգիչը մասնակցում է համերգների, լուսանկարահանումների եւ անընդհատ կատարում է մրցութային երգերն ու պատրաստվում “Նոր ալիք”-ի շրջանակում իր ելույթին: “Պետք է հաշվի առնել, որ այս տարի մրցակցությունը չափազանց թեժ է, հատկապես Մոսկվան ներկայացնող խմբերի շնորհիվ: Սուրենին անդրադառնալով՝ Իգոր Կրուտոյը նշել է, որ նա հայաստանյան թեկնածուներից լավագույնն է, եւ իրեն դուր է գալիս այս երգչի յուրօրինակ ոճը: Մենք հավանական ենք համարում նաեւ “Մանկական Նոր ալիք”-ում Սոնա Գյուլխասյանի եւ Արինա Մալխասյանի հաղթանակները”,- տեղեկացրել է Մհեր Բաղդասարյանը:
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ “Prestige” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: