×


Ո՞ր հրեշտակը կկրի մեկ միլիոն դոլարանոց կրծկալը :)

Պոդիումով քայլող հրեշտակների, ինչպես նաեւ “Victoria’s Secret” ապրանքանիշի սիրահարներն անհամբերությամբ սպասում են նոյեմբերին, երբ ամենամյա շոուի ընթացքում կցուցադրվեն տարվա լավագույն ներքնազգեստները, ինչպես նաեւ բրենդի ոսկերչական հերթական գլուխգործոց-կրծկալը` “Fantasy Bra”-ն:

Միրանդա Քերը ցուցադրել է 2,5 միլիոն արժողությամբ ադամանդե կրծկալը


Մոդելներից յուրաքանչյուրի երազանքն է շքեղ միջոցառման ժամանակ ցուցադրել հենց թանկարժեք կրծկալը: Նախորդ տարի “Fantasy Bra”-ն հաճույքով կրել է Միրանդա Քերը: “Ինձ համար մեծ պատիվ է կրել այս կրծկալը, որն արվեստի գործի է նման: Ես երանության մեջ եմ”,- ասել էր նա:):

Ալեսանդրա Ամբրոսիոն


Ի դեպ, արդեն հայտնի է, թե ով է այս տարվա երջանիկը. “Fantasy Bra”-ով պոդիում կբարձրանա վերջերս մայրացած Ալեսանդրա Ամբրոսիոն: Մոդելի մրցակիցներն էին Քենդիս Սուեյնփոլն ու Էրին Հիզերթոնը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW