Հոլիվուդի գեղեցիկ, տաղանդավոր եւ պահանջված դերասանուհիներից Ջուլիա Ռոբերթսը տեւական ժամանակ է՝ հեռու է մնում տարբեր երեկույթներից, ցուցադրվելու համար նախատեսված միջոցառումներից:):
Ջուլիա Ռոբերթսը
Նա երջանիկ է իր ամուսնու եւ երեխաների հետ: Ընտանիքի առկայությունը չի խանգարում Ջուլիային շարունակել աշխատանքը կինոյում: Որեւէ դեր ընտրելուց առաջ դերասանուհին երկար է մտածում, երբեմն նույնիսկ ամենահայտնի ռեժիսորները ստիպված են լինում համոզել նրան համաձայնել: “Սպիտակաձյունիկը. թզուկների վրեժը” նոր ֆիլմի պրեմիերայից առաջ Ջուլիան, որը չար թագուհու դերում է հանդես եկել, պատմել է իր ընտանիքի, հեքիաթների հանդեպ տածած մեծ սիրո եւ հեռուստատեսության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:
Ջուլիա Ռոբերթսի ընտանիքը
Ռոբերթսը երեք երեխայի մայր է. ունի 7-ամյա երկվորյակներ եւ 4-ամյա որդի, որոնց դաստիարակության հարցում բավական խիստ է. “Մենք ավելի շատ գրքեր ենք ընթերցում, քան հեռուստացույց դիտում: Երեխաներս շատ գրքեր ունեն, ես էլ հատուկ քնելուց առաջ ընթերցվող գրքերի հավաքածու եմ ստեղծել”:
Ջուլիա Ռոբերթսը
Դերասանուհին նշել է՝ չափազանց կարեւորում է ընտանիքի հետ անցկացրած ժամանակը, որն այնքան էլ շատ չէ: Հիմնականում հավաքվում են երեկոյան, երբ, Ջուլիայի կարծիքով, ավելի ճիշտ է պարզապես զրուցել ու կիսվել օրվա ընթացքում ունեցած տպավորություններով: Նա շեշտել է, որ մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում է անկեղծությունը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: