×


Պինխաս Ցուկերմանը Երեւանում Բախ եւ Բեթհովեն կկատարի

«Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է մեծ համերգ. լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչեն երկու գլուխգործոցներ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը եւ Բախի կրկնակի կոնցերտը՝ երկու ջութակների համար:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր Դիանա Ադամյանը:


Պինխաս Ցուկերմանի համաշխարհային անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ կամերային երաժիշտ: Ցուկերմանը հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը եւ Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը:

Իբրեւ մենակատար եւ դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի եւ Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի եւ մեր օրերի ականավոր մենակատարների հետ՝ կամերային անսամբլով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport