×


Մորգենշտերնը համերգ կտա Երեւանում

Ռեփեր Մորգենշտերնը դեկտեմբերի 19-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվող համերգի մասին նա հայտնել է ինստագրամյան տեսաուղերձում: 

«Քիչ առաջ հաստատեցին, որ համերգ կունենամ Երեւանում։ Այն ճակատագրական օրվանից ի վեր՝ 5 տարվա ընթացքում, առաջին անգամ համերգ կտամ ԱՊՀ տարածաշրջանում: Վերջապես մուտքի արտոնագրի կարիք չկա։ Այս ամենն իրականում է տեղի ունենում։ Շուտով կհանդիպենք»,- նշել է ռեփերը։

Տոմսերի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին: 


Հիշեցնենք, որ սկանդալային վարքագծով հայտնի ռեփերի՝ Երեւանում նախատեսված նախորդ համերգը չեղարկվել էր 2022 թվականին՝ հանրային դժգոհության պատճառով։ 

Կարդալ ավելին

Quality Sign BW