×


Ջասթին Բիբերը դադարեցնո՞ւմ է երաժշտական կարիերան

Հազարավոր պատանիների կուռք Ջասթին Բիբերը շոկի է ենթարկել հավատարիմ երկրպագուներին` հայտարարելով, թե ավարտում է երաժշտական կարիերան: 19-ամյա երգիչը “Power 106” ռադիոկայանի եթերում ասել է, թե ասպարեզից կհեռանա նոր ձայնասկավառակի թողարկումից հետո:

Ջասթին Բիբերը


“Ինձ դադար է պետք: Կարծում եմ` հնարավոր է, որ երաժշտությամբ այլեւս չզբաղվեմ”,-նշել է նա` հաջորդիվ մեղմացնելով խոսքը.“Պարզապես ուզում եմ աճել որպես արտիստ, որպեսզի երաժշտությունս ավելի հասուն դառնա’’:

Երկրպագուները, որ իրենց “բելիբեր’’ են կոչում, բողոքի ալիք են բարձրացրել սոցիալական տարբեր ցանցերում, իսկ իրավիճակը փորձել է հարթել TMZ կայքը` հրապարակում տարածելով, որտեղ նշվում է, թե Բիբերը կատակել է:

Ջասթին Բիբերը


Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեսագրությունը, իսկ Ջասթինը կհեռանա՞ մեծ բեմից, թե սա հերթական PR քայլն է նոր ալբոմի թողարկմանն ընդառաջ, ցույց կտա ժամանակը:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW