×


Ջերարդ Բաթլերը կասկածվում է նոր սիրավեպ սկսելու մեջ :)

Հոլիվուդում սիրո թակարդն է ընկել 43-ամյա Ջերարդ Բաթլերը, որը կասկածվում է նոր սիրավեպ սկսելու մեջ:): Խոսակցությունների համաձայն` դերասանի ընտրյալն է 24-ամյա ռումինացի դերասանուհի եւ մոդել Մադալինա Գենեան:

Ջերարդ Բաթլերը եւ Մադալինա Գենեան


Զույգը ծանոթացել է գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ: Գործնական հանդիպումներին հաջորդել է համատեղ հանգիստն ու ժամանցը: Ջերարդն ու Մադալինան իրենց հարաբերությունների մասին դեռեւս նախընտրում են լռել:

Ջերարդ Բաթլերը


Բաթլերին նախկինում վերագրված սիրավեպերի հերոսուհիներն են եղել Ջենիֆեր Էնիսթոնը, Ջեսիկա Բիլը եւ Նիկոլ Շերզինգերը: Գուցե Մադալինային հաջողվի՞ ամուսնական կապերով կապել հայտնի այս դերասանին:): 

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW