Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թայգենն իրենց ռոմանտիկ հարաբերությունները ցուցադրում են նոր ֆոտոշարքում, որն իրականացվել է “GQ” ամսագրի համար: Նկարահանումն իրականացվել է Նյու Յորքում: Լուսանկարների հեղինակ Անդերս Օվերգարդը փորձել է փոխանցել քաղաքի շունչն ու ոգին, որն անչափ բնորոշ է այնտեղ բնակվող զույգին:
Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թայգենը
Երաժիշտն ու մոդելն այս ֆոտոշարքի միջոցով ոչ միայն ներկայացնում են իրենց սերը, կիրքն ու երջանիկ առօրյան, այլեւ գովազդում են հայտնի ապրանքանիշների հագուստ եւ աքսեսուարներ:
Քրիսի Թայգենը եւ Ջոն Լեջենդը
Հիշեցնենք, Լեջենդն ու Թայգենը նշանադրվել են 2011 թվականի դեկտեմբերին, իսկ պսակադրությունը տեղի է ունեցել երկու տարի անց` Իտալիայում: Երաժիշտն իր հայտնի “All of me’’ երգը նվիրել է սիրելի կնոջը:
BRAVO.am
Աղբյուրը՝ GQ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: