×


Ռաֆայել Երանոսյան.«Տաթեւի խոսքերից արտասվել եմ»

Շարունակելով անկեղծ զրույցների շարքը` BRAVO.am-ը շուտով կներկայացնի Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի հետաքրքիր խոստովանությունները: Հարցազրույցի ընթացքում նա հուզվել է, կատակել, խոսել իր կյանքի կարեւոր, երբեմն նաեւ ցավոտ դրվագների մասին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:



«Տաթեւ Սարգսյանն իմ շատ լավ ընկերներից է, ինչպես աղջիկ մյուս ընկերներս: Պարզապես մի պահ եղավ, որ հիմարի պես նեղացանք իրարից: Բայց երբ իմացա, որ նշանվել է, շատ ուրախացա: Գրեցի նրան, ու սկսկեցինք կրկին շփվել: Տաթեւն էլ այն մարդկանցից է, որ մայրիկիս մահից հետո իմ կողքին էր. նրա խոսքերը եւս ինձ ոգեւորեցին, արտասվել եմ նրա հաղորդագրությունը կարդալիս: Բացի նա, իմ կողքին էր նաեւ թատրոնի անձնակազմը, շոուբիզնեսի ներկայացուցիչները. իմ ընկերներն ինձ ուժ տվեցին ու հասկացա, որ պետք եմ նրանց»,-ասել է Ռաֆոն:

Հիշեցնենք, որ Տաթեւ Սարգսյանը եւս մեզ հետ զրույցում անդրադարձել է այս թեմային. «Ռաֆոյի հետ երկար խոսել եմ իր անբուժելի վերքից եւ ուզում եմ, որ նշանդրեքիս առթիվ նրա բոլոր մաղթանքները հետ վերադառնան եռապատիկ ու ինչ-որ չափով մեղմացնեն կորստի ցավը: Ու թող բոլորիս սերը դեպի Ռաֆոն մեծ ուժ տա նրան”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport