×


Ջեյն Բիրկինի Hermès պայուսակը աճուրդում վաճառվել է 10 մլն դոլարով

Օրիգինալ Hermès պայուսակը, որը պատկանել է դերասանուհի, երգչուհի Ջեյն Բիրկինին եւ դարձել հանրահայտ Birkin մոդելի նախատիպը, հուլիսի 10-ին Փարիզում տեղի ունեցած Sotheby's աճուրդում վաճառվել է 10.1 միլիոն դոլարով՝ դառնալով երբեւէ աճուրդում վաճառված ամենաթանկարժեք պայուսակը։ Թեժ մրցակցությունում հաղթել է Ճապոնիայից անանուն հավաքորդը, հաղորդում է BBC News-ը:

1985 թվականին պայուսակը պատրաստվել է մեկ օրինակով՝ հատուկ Բիրկինի համար։ Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ Բիրկինը Hermès-ի ղեկավար Ժան-Լուի Դյումայի հետ նույն ինքնաթիռում է եղել, երբ պայուսակը պատահաբար բացվել է, ու ամբողջ պարունակությունը թափվել է: Նա բողոքել է, որ կանաց համար նախատեսված պայուսակները բավականաչափ տարողունակ չեն:  


Արդյունքում ծնվել է հանրահայտ պայուսակը, որը որոշ փոփոխություններով հետագայում հանվեց վաճառքի: Hermès Birkin-ը համարվում է աշխարհի ամենահայտնի եւ թանկարժեք պայուսակներից մեկը:

Ինչպես նշում է People-ը, Բիրկինի պայուսակը նորաձեւության աշխարհում երկրորդ ամենաթանկ իրն է, որը վաճառվել է աճուրդում։ Առաջին տեղում են 1939 թվականի «Օզի կախարդը» ֆիլմի կարմիր կոշիկները: 2024 թվականին կոշիկները Միացյալ Նահանգներում կայացած աճուրդում վաճառվել են 32,5 մլն դոլարով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW