Այսօր ռեգգի երաժշտական ոճը ներկայացնող ամենավառ հայի` Ռոլանդ Գասպարյանի ծննդյան օրն է: BRAVO.am-ը շնորհավորել է “Reincarnation” բենդի վոկալիստին 28-ամյակի կապակցությամբ եւ պարզել, որ տարեդարձն ավանդական ձեւով չի նշելու:):
Ռոլանդ Գասպարյանը
“Կարծում եմ` սա լավ առիթ է առանձնանալու համար: Չգիտեմ` որտեղ, բայց որոշել եմ ինքս ինձ հետ անցկացնել. կշփվենք, կամփոփենք անցած ճանապարհը”, կեսկատակ-կեսլուրջ ասել է երգիչը` հավելելով, որ այդ հանդիպումների ժամանակ վերլուծում է անցյալը, սակայն չի շտապում ապագայի հետ կապված պլաններ կազմել.“Իմ անցյալը, ներկան եւ ապագան կանխորոշվել են մինչեւ ծնվելս: Ինձ մնում է միայն ճիշտ անցնել բոլոր փորձությունները”:
Ռոլանդը կարգախոսներով չի առաջնորդվում, աշխատում է առավելագույնս մաքուր պահել իր միտքը.“Կարծում եմ, երբ որեւէ բան վերածվում է խոսքի, դառնում է “ինչ-որ բան”: Իրական զգացմունքներն ու գիտակցությունը չեն կարող վերածվել կարգախոսի”:
Ռոլանդ Գասպարյանը
Ինչպես կյանքի, այնպես էլ առօրյայում տեղի ունեցող յուրաքանչյուր երեւույթի նկատմամբ նա ունի իր ուրույն դիրքորոշումը, այսօր էլ ոչ ոքից նվեր չի սպասում.“Նվեր ասվածն ինձ համար փոքր-ինչ այլ նշանակություն ունի: Նվերներն այն հաճելի ակնթարթներն են, որոնք անցկացրել եմ լավ մարդկանց հետ: Իմ կյանքի ամենայուրահատուկ նվերը երաժշտությունն է, որը միշտ ինձ հետ է”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: