×


Սարգիսն ու Մանոն տոնի են վերածել դստեր 9-ամյակը

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ավագ դուստրը՝ Էվան, երեկ դարձել է 9 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել աղջկա տարեդարձի լուսանկարները եւ մանրամասներ է պատմել:

Էվայի տարեդարձին


«Էվայի ցանկությամբ՝ այս տարի մեր ամառանոցում կազմակերպեցինք խնջույքը, իսկ հյուրերը նրա համադասարանցիներն ու քույրերն էին: Դպրոցից բոլորին վերցրինք եւ շատ ուրախ ուղեւորվեցինք դեպի ամառանոց»,-ասել է Մանոն:

Էվայի տարեդարձին


Երեխաներին ամառանոցում փուչիկների մեծ փնջով դիմավորել է միմը. «Նրանք չգիտեին, որ մենք նախապես պատրաստվել ենք: Տորթի մոմերը փչելիս էլ մեզ միացավ Էվայի սիրելի հերոսներից «Լոլ» տիկնիկը»:

Էվայի տարեդարձին


Դերասանուհին նշել է նաեւ, որ աղջիկը հիանալի օր է անցկացրել դասընկերների եւ հարազատ քույրերի հետ.«Էվան չցանկացավ բարձրաձայնել՝ ինչ է մտապահել տորթի մոմերը փչելիս, քանի որ երազանք է:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մանո Գրիգորյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW