×


Սարգիս Վիրաբյանի նոր ֆոտոշարքը նուդիստական լողափից :)

“Նյու” ոճի լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը նախորդ տարի մոդելներին մերկացրել էր Սոչիում, իսկ այս անգամ` Ղրիմում: Նա մեկ շաբաթով մեկնել էր ծովափ, որտեղ համատեղել է հանգիստն ու լուսանկարահանումները, իսկ աշխատանքի արդյունքը ցանկություն է հայտնել ներկայացնել BRAVO.am-ում:):

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Սեւ ծովի ափին Սարգիսը լուսանկարել է ռուս եւ ուկրաինացի չորս ֆոտոմոդելի: Նա ուղեւորության ժամանակ առաջին անգամ այցելել է նուդիստական լողափ, որտեղ էլ լուսանկարել է կանանցից մեկին.“Բոլորովին ուշադրություն չէինք գրավում, ինչն ինձ համար լավ իմաստով անսովոր էր: Նաեւ զարմանալի էր, որ նկարվող աղջիկները շատ ազատ էին ու մարդաշատ տեղանքում չէին կաշկանդվում, մինչդեռ նախորդ տարի Սոչիում նկարվողներն ավելի փակ էին”:

Նա մոդելների հետ ծանոթացել է համապատասխան կայքերի միջոցով, հեռախոսով կապ հաստատել եւ պայմանավորվածություն ձեռք բերել.“Նախապես շատ մարդկանց հետ էի պայմանավորվել ու պատրաստված մեկնել, բայց չհասցրի բոլորին նկարել: Ծովում աշխատելը մի քիչ էքստրեմալ է, քանի որ լավ կադրի համար հնարավոր է թանկարժեք տեխնիկան վնասես”:

Սարգիս Վիրաբյանը` մոդելի հետ


Լուսանկարիչն այս ճամփորդության ընթացքում եղել է Թեոդոսիա քաղաքում գտնվող Հովհաննես Այվազովսկու պատկերասրահում.“Շատ տպավորիչ աշխատանքներ էին, ինչից ոգեշնչվել եմ: Հաճելի էր, որ շեշտում էին նրա հայ լինելը”:

Սարգիս Վիրաբյանը նաեւ նշել է, թե ինչ է հարկավոր լավ կադր ստանալու համար. “Եթե իրոք սիրում եք լուսանկարվել, գտեք այնպիսի մարդու, ով սիրում է նկարել: Բանաձեւը պարզ է, եթե մեկը սիրում է նկարվել, մյուսը՝ նկարվել, կադրերն էլ ավելի հաջող կլինեն”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սարգիս Վիրաբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW