×


Սարգիս Վիրաբյան. “Բաթումում անկաշկանդ վրացուհիների եմ լուսանկարել”

Երկար ոտքերի եւ շքեղ կրծքերի պակաս չունեցող Սարգիս Վիրաբյանը, որը BRAVO.am-ի ընթերցողներին հայտնի է նաեւ իր “նյու” ոճի լուսանկարներով, օրերս եւ  ոչ դատարկաձեռն վերադարձել է ծովափնյա հանգստից:):

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


“Բավական երկար ժամանակ չէի հանգստացել եւ մեկ շաբաթով մեկնեցի Քոբուլեթի… Գնալ հասնել ծով եւ նկարահանում չիրականացնել անհնար է. սկսեցի փնտրել մոդելների”,-պատմել է լուսանկարիչը` նշելով, որ ֆոտոշարքի մի մասն էլ ստեղծել է Բաթումում:

Սարգսի ծովափնյա լուսանկարների հերոսուհիները վրացուհիներ են, որոնք, ինչպես ինքն է նշել, ռուսերենին չեն տիրապետել. “Շատ դժվար էր ինչ-որ բան բացատրել, միայն մեկը ռուսական արմատներ ուներ, բայց քանի որ անկաշկանդ, ազատ աղջիկներ էին, շատ հետաքրքիր աշխատանքներ ստացվեցին”:

Նկարահանումները լուսանկարիչն իրականացրել է առավոտյան եւ կեսօրին, նշում է` ավելի շատ աշխատել է, քան հանգստացել. “Քանի որ շփվելու շատ ժամանակ չունեինք եւ ֆոտոսեսիան նախօրոք չէինք քննարկել, ամբողջն իմպրովիզ էր, տեղում հորինել ենք”:

Սարգիս Վիրաբյան. “Բաթումում անկաշկանդ վրացուհիների եմ լուսանկարել”


Սարգսի խոսքերով, բավականություն է ստացել վրացուհիներին լուսանկարելիս, բայց. “Ինձ համար ավելի հեշտ եւ հետաքրքիր է աշխատել հայուհիների հետ, անգամ “նյու” ոճի նկարներ ստեղծելիս, թեեւ չեմ կարող բացատրել պատճառը: Վրաստանում  4 աղջկա եմ նկարել, լուսանկարները շատ են, բայց քանի որ շատ բծախնդիր եմ դարձել, կներկայացնեմ 10-ը: Իսկ բծախնդրությունս պայմանավորված է տարիների փորձով. շատ մանրուքներ եմ նկատում: Մոդելների հարցում էլ եմ միշտ բծախնդիր եղել. ամեն մարդու չեմ նկարի”:

Ի դեպ, նա նշել է, որ առաջին անգամ է ծովափնյա նկարահանում իրականացրել. “Շատ տրամադրող էր եղանակը: “Նյու” ոճի նկարներ ստեղծելու մտադրություն չեմ ունեցել, լողազգեստն ու շղարշները շատ հարմար էին”:

Սարգիս Վիրաբյանի աշխատանքներից


Սարգիս Վիրաբյանը նշել է, որ պատրաստվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայում ուսումնական տարվա մեկնարկին, որտեղ էլ դասավանդում է, իսկ իր ազատ ժամանակը, իհարկե, կտարամադրի ֆոտոշարքեր ստեղծելուն:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /BRAVO.am/
Լուսանկարները` Սարգիս Վիրաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport