×


Սիլվա Հակոբյանի ելույթը դստեր հետ, կամ «Tashi Show 2019»-ի հետաքրքիր դրվագները

Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ վերջին տարիներին, ավանդույթի համաձայն, դեկտեմբերին ուղեւորվում են Մոսկվա՝ ելույթ ունենալու Կրեմլի դահլիճում: Նրանց մեկ հարկի տակ համախմբում է «Tashi Show»-ն:

Մարտին Մկրտչյանը եւ Ռազմիկ Ամյանը


Տոնական համերգը տարեմուտի գիշերը կհեռարձակվի «Կենտրոն» ՀԸ-ով, իսկ մինչ այդ կազմակերպիչները լրատվամիջոցներին են տրամադրել միջոցառման ֆոտոշարքը:

Սոֆի Դեւոյանը, Մարինա Մարտիրոսյանը եւ Զարուհի Բաբայանը


Համերգային ծրագիրը վարել են Ռաֆայել Ղազանչյան-Աննա Կալաշնիկովա, Ալեքսանդր Օլեշկո-Աննա Մանուչարյան, Մհեր Արմենիա-Անաստասիա Մակեեւա հաղորդավարական զույգերը:

Սպիտակցի Հայկոն եւ Գրիշա Աղախանյանը


Երեկոյին մասնակցել են ոչ միայն հայ արտիստները, այլեւ ռուսաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց եւս կտեսնեք լուսանկարներում:

Միջոցառման ընթացքում հնչել են հիթային բազմաթիվ կատարումներ: Ուշագրավ է նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանի բեմելը դստեր՝ փոքրիկ Միլայի հետ:

Փոքրիկ Միլայի առաջին բեմելը


«Tashi Show»-ն իրականացնում է «Euromusic Entertainment» ընկերությունը, որի գլխավոր պրոդյուսերն ու նախագծի հեղինակն է Տարոն Պողոսյանը:

BRAVO.am
Լուսանկարները՝ «Euromusic Entertainment»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport