Պարզելու համար՝ ինչ երաժշտություն, երգեր են սիրում հայ երգիչներն ու նախընտրում լսել, BRAVO.am-ը “ներխուժել” է նրանցից մի քանիսի “ֆեյսբուքյան” էջ, եւ ներկայացնում ենք վերջին շաբաթներին այնտեղ տիրող պատկերը:):
Սիրուշոն (Լուսանկարը՝ Design Deluxe-ի)
Սիրուշոյին այս ամիս հետաքրքրել է Ջեյ Զիի եւ Քանյա Վեսթի “Ni**as In Paris”-ը, “Foster The People”-ի “Pumped Up Kicks”-ը, երգչուհին միացել է նաեւ այն մարդկանց, ովքեր հաճախ են “share” անում իր “Հավատում եմ” երգն ու իր էջում տեղադրել է այս երգի տեսահոլովակը, իսկ երկրպագուներին հետեւյալը հարցրել. “Դուք երբեւէ ինչ-որ մեկին ասե՞լ եք նման խոսքեր կամ ուզո՞ւմ եք ասել”: Ի դեպ, այս երգը նշվածներից մի քանի անգամ ավելի է հավանության արժանացել ու մեկնաբանվել:
Շուշան Պետրոսյանը
Շուշան Պետրոսյանի էջում կարող եք գտնել Բիլի Օշնի “Suddenly”-ն, Ջորջ Մայքլի “Round Here”-ը, Ուիթնի Հյուսթոնի եւ Ջորջ Մայքլի “If I Told You”-ն , Ուիթնի Հյուսթոնի “All At Once”-ը եւ այլ մի շարք երգեր:
Սոֆի Մխեյանը (Լուսանկարը՝ EL Style-ի)
Սոֆի Մխեյանի էջում տեսնում ենք իր իսկ երգերն ու տեսահոլովակները` “Հաճախ ժպտա”, “Ուզում եմ խոսել”, “Մամա”, “Երկրային” եւ այլն:):
Լիլիթը (Լուսանկարը՝ Հ.Հակոբյանի)
Լիլիթի “ֆեյսբուքյան” էջում կարող եք գտնել Վերոնիկա Նունի եւ Մայքլ Ֆրանքսի “When I Give My Love To You”-ն, Ռաֆայելա Կարայի “A Far L'Amore Comincia Tu”-ն, Ռիհաննայի “Stupid In Love”-ը, Մրայա Քերիի “My All”-ն ու այլ երգեր:
Իվետա Մուկուչյանը
Իվետա Մուկուչյանն իր էջում տեղադրել է իր եւ “Ararat”-ի համատեղ երգը` “L'amour N'a Pas De Loi”-ը, Սերժոյի հետ համատեղ “I'm Fallin”-ն ու կրկին իր երգացանկից “Target”-ը:
Հայկոն
Հայկոյի վերջին շրջանի նախընտրած երաժշտության մեջ գտանք Դորիանսի եւ Արտյոմ Մանուկյանի “Ես կու լամ”-ը, որին երգիչը “բրավո” է ասում:
Միշոն (Լուսանկարը՝ Վահան Ստեփանյանի)
Իսկ ահա Միշոյի նախընտրած երգերի թվում են իր եւ “Ararat”-ի “Je viens de Yerevan”-ը, իր եւ Սերժոյի կադրից դուրս “Առանց քեզ”-ը, որն էլ առաջարկում ենք դիտել ստորեւ:), Սերժոյի եւ Իվետա Մուկուչյանի “I'm Fallin”-ը, Տիգրան Համասյանի “Jazz sous les Pommiers”-ն ու այլ գործեր իր եւ ընկերների համագործակցությունից:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` երգիչների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: