ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան լուրը, անխոս, շատ է տխրեցրել հայերիս: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անվանի երգչուհին կյանքից անժամանակ հեռացել է նոյեմբերի 20-ին` Միացյալ Նահանգներում: Նա 55 տարեկան էր: Այս կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնում նրա ընկերները:
Ֆլորա Մարտիրոսյանը
Անդրե. “Չիրագործած ինչքա՜ն ծրագրեր ունեինք իրար հետ”
Մահվան լուրը մեծ ցավ է պատճառել Անդրեին: “Երանի չարթնանայի, չիմանայի: Ի՜նչ մեծ կորուստ է, իմ մեծ սրտով ու բարի ընկեր, հայ ազգի լեգենդ… Չիրագործած ինչքա՜ն ծրագրեր ունեինք իրար հետ, չկատարած քանի դուետ, ինչքա՜ն բան չենք հասցրել խոսել: Անբացատրելի ցավ… Ինչ դժվար է… Ֆլորա ջան”,-նշել է երգիչը:
Ֆլորա Մարտիրոսյանը եւ Անդրեն
Հրաչ Քեշիշյան. “Նա դեռ շատ երիտասարդ էր եւ դեռ շատ մտքեր ուներ իրագործելու”
“Կյանքն անկանխատեսելի է ու կարճ: Նա դեռ շատ երիտասարդ էր եւ դեռ շատ մտքեր ուներ իրագործելու: Ափսոս: Եզակի արվեստագետ: Նա սերունդների մեջ կամուրջ էր ու շռայլ էր այնքան, որ առանց երկմտելու իր արվեստը, կյանքի փորձը, բարությունը նվիրում էր հանդիսատեսին, գործընկերներին, աշակերտներին...Աստված Հոգիդ Լուսավորի Լուսավոր Մարդ”. այսպիսին է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ցավակցական խոսքը:
Նազենի Հովհաննիսյանը
Նազենի Հովհաննիսյան. “Տարեվերջն իր հետ նորից բերեց մահվան քամին”
Սիրուշոն “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է, որ շատ մեծ ցավ է ապրում, իսկ Նազենի Հովհաննիսյանի խոսքը հետեւյալն է. “Շատ մեծ կորուստ եւ մեծ ցավ: Տարեվերջն իր հետ նորից բերեց մահվան քամին… Նրա հիշատակը թող հավերժ լուսավոր լինի”:
Ցավակցություններին անմասն չեն մնացել նաեւ Էմմին, Սոֆին, Հայկոն, Ռազմիկ Ամյանը եւ շատ ուրիշներ. “Միշտ կմնաս մեր սրտերում, շատ սիրելի Ֆլորա Մարտիրոսյան”:
“Անհավատալի է… Շատ խորն է ցավը եւ անդառնալի կորուստը: Հավերժ փառք Ձեզ սիրելի տիկին Ֆլորա…”,-գրել է սերիալային դերասանուհի Շուշան Թովմասյանը:
Ժակը, Ֆլորա Մարտիրոսյանը եւ Լուսինե Բադալյանը
Ժակ.“Անհավատալի է, որ կյանքով լի այս կինն այլեւս մեզ հետ չէ”
“Շատ եմ տխրել, անհավատալի է, որ կյանքով լի այս կինն այլեւս մեզ հետ չէ… Վերջին տարիներին երջանիկ առիթներ եմ ունեցել աշխատել նրա հետ: Ֆլորան իսկապես վայելում էր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, նրա ձայնն անզուգական էր, կերպարը` հարազատ մի քանի սերնդի համար…”. սա էլ հաղորդավար Ժակի ցավակցական խոսքն է:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: