×


Սոնայի եւ Արա Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի լուսանկարները

«40 градусов»` այսպես է կոչվում Սոնայի եւ Արա Մարտիրոսյանի զուգերգը, որի պրեմիերան ամիսներ առաջ երգիչներն իրականացրին ակումբային համերգի ժամանակ: Իսկ վաղն արդեն պատրաստ կլինի երգի տեսահոլովակը, որի մանրամասներն ու լուսանկարները ներկայացնում ենք հաջորդիվ:

«Հաշվի առնելով մեր համահունչ ձայնային տվյալներն ու երաժշտական նախասիրությունները` երկար տարիներ ձգտել ենք սրան: Անցած «Տաշի շոու»-ի ժամանակ պայմանավորվեցինք, որ պետք է անպայման անենք: ԱՄՆ մեկնելուց հետո գրեցի երաժշտությունը, ուղարկեցի Սոնային, եւ նա շատ հավանեց: Այնուհետեւ Ավետ Բարսեղյանը գրեց բառերը, գործիքավորումն էլ արեցին Կարենն ու Սեւակը: Կարծում եմ` ստացված երգ է` մեր ոճի մեջ»,-պատմել է Արան:

Արա Մարտիրոսյանը


Սոնան էլ խոստովանել է, որ Արայի հեղինակած երաժշտությունը փոխել է իր հոգեվիճակը.«Նախ նշեմ, որ երբ լսեցի նրա «Հերիք է, սիրտ» երգը, որոշեցի` անպայման զուգերգ պետք է ունենանք: Տարիների ընթացքում շատ էին ասում, որ էներգետիկայով, տեմբրով նման ենք: Կարծում եմ` եթե արտիստներն իրար նման են, ուշ թե շուտ համագործակցություն կծնվի: Հուսահատ վիճակում էի, երբ Արան ուղարկեց երաժշտությունը, քանի որ զգում եմ` մարդկանց երաժշտական ճաշակն ահավոր ընկել է: Մտածում եմ` գուցե ես եմ սխալ երգում, բայց հասկանում եմ, որ չեմ կարող ինքս ինձ դավաճանել, Արան` առավել եւս: Երաժշտությունը լսելուց հետո, կարծես, թեւեր եմ առել ու հասկացել, որ ճիշտ է այն ամենը, ինչ անում ենք»:

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել է Մոսկվայում, ռեժիսորը Կարեն Ամյանն է: «Մեր կյանքին շատ մոտ եւ բնորոշ երգ է, շուտով կտեսնեք նաեւ տեսահոլովակը, որը շատ սպասված է իմ եւ Արայի համար: Hուսամ բոլորին դուր կգա, ամեն բան ի սրտե եւ անկեղծ է արված»,-ավելացրել է Սոնան:

Տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհու խոսքով` նկարահանումները շատ լավ եւ պոզիտիվ մթնոլորտում են անցել. «Երբ ռեժիսորը դադար էր տալիս, Արայի էներգիան անսպառ էր եւ նա չէր դադարում մեզ ուրախացնել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Մուրադյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport