×


Սոսը, Ֆելիքսը, Սուրենը, Յանան, Միշոն, Սերժոն եւ այլք` A. Chilla-ի 34-ամյակին

Նարեկ Հովսեփյանը, նույն ինքը` ռեփեր A. Chilla-ն, հունվարի 13-ին նշել է ծննդյան տարեդարձը: Հին տոմարով Նոր տարվա առթիվ “Kami” ակումբում նա “3.33”-ի կազմով հյուրերի համար համերգ է ունեցել: Երեկույթին ներկա են եղել Սերժոն, Միշոն, Վարշամ Գեւորգյանը, Սոս Ջանիբեկյանը, Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանը, Դիանա Մալենկոն, Յոժը, Վահագն Ստեփանյանը` Դելոն, Ֆելիքսը, Ավո Գեւորգյանը , ռեփերներ Նարեկը, Դավոն եւ այլք:

Ֆելիքս Խաչատրյանն` ընկերուհու հետ, Ավոն եւ A.Chilla-ն` կնոջ հետ


“3.33”-ը կատարել է մոտ 16 գործ, այդ թվում` նոր երգեր, խմբի կազմում ընդգրկված Ավո Գեւորգյանը` Արամոյի որդին, առաջին անգամ բեմում միացել է տղաներին` կատարելով իր հեղինակած երգը: Դիջեյական վահանակի մոտ են եղել “Դորիանս” խմբի ստեղնահար Արման Փահլեւանյանը եւ DJ Սերժոն, մի քանի գործ էլ կատարել է “Մեծ Հայք”-ի Նարեկը:

A.Chilla-ն` կնոջ` Օլգա Մաշուրյանի հետ


A.Chilla-ն BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ ծննդյան առթիվ նվեր է ստացել “3.33”-ը խորհրդանշող շապիկ, տուֆից կատու, գլխարկ, հագուստ եւ այլն: Վեց տարի է` նա ծննդյան օրերն անցկացնում է կնոջ` Օլգա Մաշուրյանի հետ, որը Նարեկի 33-ամյակին` իրենց ամուսնական համատեղ կյանքի առաջին տարում գեղեցիկ անակնկալ է մատուցել.“Երբ արթնացա, տեսա մեր սենյակի հատակին փակցրել է սլաքներով թղթեր, որոնք տարան դեպի նվերը. ինձ համար շատ թանկարժեք էլեկտրոկիթառ է, որով հիմա ստեղծվում են մեր խմբի երգերը”:

Դիանա Մալենկոն


Ծննդյան փարթիի ավարտին A. Chilla-ի կինը բեմ է բարձրացրել տոնական տորթը, որով էլ շնորհավորել են հոբելյարին: Նրա խոսքով` թեեւ արդեն 34 տարեկան է, բայց 27-ից հետո ֆիզիկապես չի մեծացել.“Դեռ ոչ ոք 30-ից բարձր տարիք չի տվել, ինձ համար ուրախալի է:)”:

Ավոն, Ֆելիքսը եւ A.Chilla-ն


Երեւանում հիփ-հոփ համերգով, իսկ Միացյալ Նահանգներում նախորդ տարիներին հայկական ռեստորանում հոբելյաններ նշած ռեփերը մի քանի ամիս է` կնոջ հետ բնակվում է Երեւանում.“Անձնագրիս հետ կապված թղթաբանական հարցերով եմ զբաղված, տրամադրությունս այնքան էլ բարձր չէ, այդ պատճառով այս ամիսներին ինձ երաժշտությանը լիովին չեմ նվիրել: Եթե գործս հաջողվի, գուցե մուսաներս հետ գան եւ նորից սկսեմ երգեր գրել”:

BRAVO.am-ը շնորհավորում է A. Chilla-ին` մաղթելով մուսայի շուտափույթ վերադարձ եւ ստեղծագործական վերելքներ:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW