“Նոր ալիք 2012”-ի ժամանակ Սուրեն Առուստամյանը “կասկածվեց” Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկովի հետ սիրավեպ սկսելու համար, սակայն լուրը հերքվեց: Այսօր երգիչ-կիթառահարի` ընտրյալ ունենալու հարցը կրկին ակտուալ է երկրպագուհիների համար, իսկ պատճառը համացանցում հայտնված լուսանկարն է, որը ներկայացնում ենք ստորեւ:):
Երգիչ կիթառահարը "կասկածվում” է նոր սիրավեպի համար :)
“Ոչ մի սիրավեպ չկա, եւ անգամ ֆոտոշարք էլ չի, պարզապես իմ ընկերներից մեկը լուսանկարիչ է եւ որոշեց մի քանի կադր ֆիքսել”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սուրենը` հավելելով, որ իրեն չի անհանգստացնում այն հանգամանքը, թե նման լուսանկարները կարող են սխալ կարծիք ձեւավորել. “Չգիտեմ` ով ինչ է մտածում եւ ինչ մեկնաբանություն է տալիս, միայն գիտեմ, որ դա պարզապես լուսանկար է”:
Սուրեն Առուստամյանը
Խոսելով ստեղծագործական նորությունների մասին` երաժիշտը հայտնել է, որ շուտով նոր երգեր կներկայացնի հանրությանը.“Այժմ զբաղված եմ ձայնագրման աշխատանքներով: Չեմ բացառում նաեւ տեսահոլովակի նկարահանումը, սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել”:
BRAVO.am


×
12,597





