×


Սոֆի Մխեյանի նոր ֆոտոշարքն ու անակնկալը երկրպագուներին

Սոֆի Մխեյանն իր պորտֆոլիոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով: Երգչուհու հետ զրուցել ենք ֆոտոշարքի ստեղծման գաղափարի, սպասվող նորությունների եւ անակնկալների մասին: Սոֆիի դիմանկարների հեղինակը Վահե Ստեպն է:

«Առաջին անգամ եմ հայտնվել Վահեի օբյեկտիվում: Չնայած՝ դեռ շատ վաղուց հանդիպել եւ քննարկել էինք համագործակցության գաղափարը, բայց այնպես ստացվեց, որ իրականացվեց ընդամենն օրեր առաջ»,- BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Սոֆի Մխեյանը


Գաղափարը դիմահարդար Հրանուշ Եղոյանինն է.«Նա վարպետության դաս պետք է իրականացներ, եւ քանի որ մենք ունենք արդեն 13 եւ ավելի տարիների պատմություն՝ ընկերության եւ աշխատանքային հարաբերությունների տեսքով, ինձ առաջարկեց հանդես գալ որպես մոդել, ես էլ առանց վայրկյան իսկ վարանելու համաձայնեցի: Արդյունքն անմահացնելու աշխատանքն էլ վստահեցինք հենց Վահեին: Ըստ իս՝ շատ գեղեցիկ է ստացվել»,- նշել է Սոֆին:

Նա վերհիշել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը.«Առաջին ֆոտոշարքս իրականցրել եմ, եթե չեմ սխալվում, 2004 թվականին, եւ հեղինակը Վիգեն Մնոյանն էր: Ֆանտաստիկ ֆոտոշարք էր: Մինչ օրս զգացողություններս վառ են: Տարբեր համագործակցություններ եմ ունեցել եւ, իհարկե, անհամեստ չհնչի, բայց յուրաքանչյուր համագործակցության ընթացքում լսել եմ, որ օբյեկտիվը սիրում է դիմագծերս, այդ իսկ պատճառով 50-ից 49-ը կադրը միշտ կարելի էր եւ կարելի է ստացված համարել»:

Սոֆի Մխեյանը


Երգչուհին նորովի է ներկայացնելու իր հին ու նոր երգերը.«Ունեմ արդեն բենդ, որի հետ էլ ելույթ եմ ունենալու: Աշխատելու եմ ԴերՀովայի, Հարություն Չքոլյանի, Կարո Սողոյանի հետ: Լինելու են ժողովրդական գործիքներ, փոփ ռիթմեր, անակնկալներ: Նոր երգեր եւ շրջագայություններ եւս պլանավորում եմ, որոնց մասին կխոսեմ առաջիկայում»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Ստեպի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport