×


Վաչե Թովմասյանի «Դե, հիմա էդ ա» սթենդ-ափ շոուի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

«Դե, հիմա էդ ա»` մի արտահայտություն, որը երեկ իր շուրջն էր հավաքել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչերին եւ շատուշատ հայտնիների: Հումորիստ Վաչե Թովմասյանը ներկայացմանը վաղուց էր պատրաստվում։ BRAVO.am-ը եւս ներկա է եղել միջոցառմանը, առանձնացրել հետաքրքիր դրվագները, զրուցել հեղինակի հետ եւ լուսանկարել հյուրերին:


Դահլիճն արդեն լեփ-լեցուն էր, երբ հումորով համեմված ողջույնի եւ բացման խոսքով բեմ բարձրացավ դերասան Ռաֆայել Երանոսյանն ու սկսեց զրուցել հյուրերի հետ: Հանդես եկան նաեւ Բոնին, Մհերը, եւ վերջում` Վաչե Թովմասյանը: Դերասանի արած յուրաքանչյուր հումորի եւ պատմած պատմության վերջում միշտ հնչում էր «Դե, հիմա էդ ա» արտահայտությունը:

Հյուրերի թվում էին Ալեն Սիմոնյանը, ում շատ հումորներ էին ուղղված, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Արմենչիկը, Լալա Մնացականյանը, Հայկոն, Արամ MP3-ը, Գրիգոր Դանիելյանը, Սարոն, Դիանա Շատվերյանը եւ ուրիշներ:


18 + հումորային ծրագրի ընթացքում Վաչեն անդրադարձավ կին-տղամարդ եւ անձնական այլ թեմաների, որոնց դահլիճն արձագանքում էր բավական ակտիվ եւ ուրախ: Դե, իսկ մեզ հետ զրույցում նա նշեց. «Շատ տարիներ առաջ, երբ Vitamin-ը դադարեց գործունեությունը, որպես իմ բեմական հումորի շարունակություն, ենթադրում էի, որ պետք է լինի սթենդ-ափը, սակայն այնպես ստացվեց, որ տարբեր այլ նախագծերի վրա սկսեցի աշխատել։ Հասկանալով, որ կարոտել եմ բեմը, այդ ադրենալինը, որը զգում եմ ելույթ ունենալիս, ամառվանից սկսեցի աշխատել սցենարի վրա, որպեսզի կարողանամ լավագույնս ներկայանալ»։

Վաչեն խոստովանել է, որ ելույթից առաջ չափազանց լարված էր.«Թիթեռնիկներ են այժմ պտտվում փորիս մեջ եւ սպասում ելույթիս: Եթե այդ լարվածությունը չլինի, ուրեմն մի բան այն չէ»:


Սցենարի մասին խոսելիս էլ նա նշել է. «Մեծ մասը ես եմ գրել։ Շատ բաներ կան իմ կյանքի պատմություններից: Ժամանակին սցենարի հարցում օգնել են իմ լավ ընկերներ Հայկը, Վան Գրիգորյանը եւ Ռոբերտ Մարտիրոսյանը, որոնց եւս շնորհակալ եմ»:

Տեքստը` Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport