×


Վարչապետը տիկնոջ հետ ներկա են գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկների պրեմիերային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների երեւանյան պրեմիերային:


«Կիլիկիա. Առյուծների երկիրը» Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է, ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը:




Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ-ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին:

Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչեւ գրաֆիկական եւ անիմացիոն լուծումներ։


Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ gov.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW