×


Վերա Բրեժնեւան նոր սիրեցյալ ունի եւ կրկին մայրանալու ցանկություն :)

“Վիա Գրա” խմբի կազմում հայտնի դարձած երգչուհի Վերա Բրեժնեւան, ինչպես պատմել ենք,  նախորդ տարի բաժանվեց իր երկրորդ ամուսնուց` բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանից: “Maxim” ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կինն ամուսնալուծությունից հետո միայնակ մնալու ժամանակ չի ունեցել:):

Վերա Բրեժնեւան


Այս տարեսկզբին լրատվամիջոցներում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ 31-ամյա գեղեցկուհին համբուրվում է “Սերը մեծ քաղաքում” ֆիլմի ռեժիսոր Մարյուս Վայսբերգի հետ, իսկ այսօր արդեն երկու դստեր մայր Վերան նշում է, որ ընտանիք կազմելու եւ կրկին մայրանալու ցանկություն ունի:

Վերա Բրեժնեւան ու Մարյուս Վայսբերգը


“Ինձ համար ամենից կարեւորը տղամարդու եւ կնոջ կազմած միասնությունն է: Դրա բացակայության պատճառով նախորդ տարի շատ էին պահերը, երբ նույնիսկ չէի կարողանում ժպտալ: Իսկ այժմ վայելում եմ ներդաշնակությունը”,-նշել է Վերա Բրեժնեւան` հավելելով, որ սիրելիին նվիրված բանաստեղծություններ է գրում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW