Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի շքեղ նշանադրությունից հետո զույգի երկրպագուներն ու լրատվամիջոցներն անհամբեր սպասում են նրանց հարսանյաց արարողությանը, որը, լուրերի համաձայն, տեղի էր ունենալու սիրո մայրաքաղաք Փարիզում, ավելի հստակ` Վերսալում:):
Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը Փարիզում
Նշենք, սակայն, որ շքեղ դղյակի ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, թե հունվարի 19-ին Քիմն ու Քանյեն այցելել են Վերսալ, բայց նրանք չեն պլանավորում իրենց հարսանիքն իրականացնել այստեղ: Ըստ շրջանառվող վարկածի` աստղային զույգի հայտը մերժել են` վախենալով պապարացիների եւ հետաքրքրասեր բազմաթիվ այլ “հյուրերի” գրոհից:
Քիմ Քարդաշյանը Փարիզում
Հաջորդ տհաճ միջադեպը կապված է Քարդաշյանի եւ Ուեսթի դստեր հետ: 80-ամյա դերասանուհի Ջոան Րիվերսը հայտարարել է, թե Նորթը տգեղ է.“Երբեք չեմ տեսել այլ երեխա, որ այս տարիքում մազահանության խնդիր ունենա”: Ռիվերսի քայլը անհեթեթ եւ անբարեկիրթ են համարել նաեւ նրանք, ովքեր այս ընտանիքին չեն երկրպագում:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik


×
10,506





