“Forbes” պարբերականը հերթական անգամ հաշվել է աստղերի հոնորարներն ու տպագրել տասը ամենաբարձր վարձատրվող երգչուհիների անունները: Առաջին տեղում է Բրիթնի Սփիրսը` չնայած բոլոր խոսակցություններին, որ այս երգչուհու ձայնն այլեւս առաջվանը չէ, ներկայացրած շոուները` եւս:
Բրիթնի Սփիրսը
Բրիթնին 58 միլիոն դոլար է վաստակել “Femme Fatale” նոր ալբոմի վաճառքի, շրջագայությունների, գովազդային հոլովակներում նկարահանումների ու անվանական օծանելիքի վաճառքի շնորհիվ: Մեծ դեր է ունեցել նաեւ որպես ժյուրիի անդամ երգչուհու մասնակցությունը “The X Factor” շոուին:
Թեյլոր Սվիֆթը
Երկրորդ հորիզոնականում է քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: 2012 թվականի ընթացքում նա հարստացել է 57 միլիոն դոլարով: Թեյլորն այս տարի թողարկել է “Red” անվանմամբ ալբոմ, համերգային բազմաթիվ շրջագայություններ է ունեցել, նաեւ պայմանագրեր կոսմետիկ միջոցներ եւ օծանելիքներ արտադրող ընկերությունների հետ:
Ռիհաննան
Երրորդ ամենաբարձր վարձատրվող երգչուհին այս տարի Ռիհաննան է, որի եկամուտը կազմել է 53 միլիոն դոլար: Չորրորդ հորիզոնականում Լեդի Գագան է իր 52 մլն դոլարով: Ի դեպ, անցյալ տարի այս երգչուհին ռեկորդային գումար էր վաստակել` 90 միլիոն դոլար:
Լեդի Գագան
45 միլիոն դոլարով հինգերորդ հորիզոնականում է Քեթի Փերին, վեցերորդը Բեյոնսեն է` 40 միլիոն դոլարով: Ադելն այս տարի յոթերորդ ամենաբարձր վարձատրվող երգչուհին է` 35 միլիոն դոլարով:
Քեթի Փերին
Ադելից հետո Շադեն է` 33 միլիոնով: Փոփ թագուհի Մադոննան այս տարի միայն իններորդ հորիզոնականում է. նա վաստակել է 30 միլիոն դոլարով: Տասներորդ հորիզոնականում մայրանալ պատրաստվող Շակիրան է:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: