Պարզվում է` օրինակ` ոճային Բեքհեմները, էպոտաժային Ջոլի-Փիթերը բրիտանացիներին այնքան չեն հետաքրքրում, որքան հայազգի Քարդաշյանների ընտանիքը:): Մեծ Բրիտանիայում հետաքննություն է անցկացվել` պարզելու ովքե՞ր են բրիտանացիների համար ամենասիրելի ու հանրաճանաչ ընտանիքները:
Քարդաշյանները
Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանն իր մայրիկի եւ քույրերի հետ գրավել է ինչպես հեռուստաեթերը, այնպես էլ համացանցը:): Բրիտանացիներն ամենաշատը հենց այս ընտանիքի անունն են փնտրել որոնողական համակարգերում:
Վիճակագրական տվյալների համաձայն` իրենց հանրաճանաչությամբ աղջիկները կարողացել են անցնել նաեւ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքին եւ Միդլթոններին, որոնք հաջորդաբար զբաղեցրել են ընդամենը երրորդ եւ չորրորդ հորիզոնականները:
Իսկ ռեյտինգի երկրորդ հորիզոնականում Դալերի ընտանիքն է` մոդել Սոֆին եւ իր պապիկը` հայտնի գրող Ռոալդ Դալը: Ցուցակում են նաեւ Ջոնի Դեփի եւ Վիլ Սմիթի ընտանիքները, Ջեքսոնները, ինչպես նաեւ անգլիացի ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի ընտանիքը, Ջերարդների “ոսկերչական” ընտանիքը եւ գործարար լորդ Ալան Շուգարի ընտանիքը:
Արդյունքները մեկնաբանել է “Ask Jeeves”-ի գլխավոր մենեջեր Օլիվեր Հիլը, որը եւ անցկացրել է հետաքննությունը. “Քարդաշյանները բրիտանացիների համար դարձել են արքայական նոր ընտանիք աստղերի աշխարհից: Մեզ միշտ հետաքրքիր է նորություններ իմանալ հայտնիների ընտանիքների մասին”:
Բրիտանացիների համար հետաքրքիր ընտանիքների ամբողջական ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.
1. Քարդաշյաններ
Քարդաշյանները
2. Դալեր
Դալերը
3. Արքայական ընտանիք
Արքայական ընտանիքը
4. Միդլթոններ
Միդլթոնները
5. Վիլ Սմիթի ընտանիքը
Վիլ Սմիթի ընտանիքը
6. Ջերարդները
Ջերարդները
7. Ջեքսոնները
Ջեքսոնները
8. Քոլին եւ Ուեյն Ռունիները
Քոլին եւ Ուեյն Ռունիները
9. Ջոնի Դեփի ընտանիքը
Ջոնի Դեփի ընտանիքը
10. Լորդ Ալան Շուգարի ընտանիքը
Լորդ Ալան Շուգարի ընտանիքը
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: