Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պլանավորում են եղբայր կամ քույրիկ պարգեւել 7 ամսական Նորթին. այս մասին տեղեկացնում է “US Week” ամսագիրը` հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
“Քիմն ուզում է ամուսնանալիս հղի հարսնացու լինել, իսկ հարսանիքը նախատեսում են իրականացնել ամռանը: Նա երազում է եւս մեկ դուստր ունենալ, հետո էլ աղջիկներին եղբայր պարգեւել: Թեեւ բավական բարդ հղիություն է ունեցել, բայց այնքան է սիրում Նորթին, որ հանուն մայրանալու պատրաստ է կրկին դժվարությունների միջով անցնել”,-նշված է ամսագրում:
Քիմ Քարդաշյանը` դստեր եւ Քանյե Ուեսթի հետ
Առաջիկայում Քանյեն եւ Քիմը կմեկնեն Փարիզ` մասնակցելու նորաձեւության շաբաթին: Ի դեպ, զույգը պլանավորում է հենց սիրո մայրաքաղաքում ամուսնանալ: Հարսանյաց արարողությունը հնարավոր է տեղի ունենա Վերսալի շքեղ պալատում:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru


×
8,746





