Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առաջնեկն ընդամենը 13 ամսական է, բայց մոդելային ոլորտում գրանցած հաջողություններով գերազանցում է բազմաթիվ մեծահասակների:): 9 ամսականում Նորթը ծնողների հետ հայտնվեց ամերիկյան “Vogue”-ում, իսկ այսօր փոքրիկի լուսանկարները զարդարում են հեղինակավոր մեկ այլ ամսագրի էջերը:
Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը
Համացանցում է հայտնվել Կարին Ռոյթֆելդի “CR Fashion Book” ամսագրի համար արված ֆոտոշարքի առաջին կադրը, որն ուղեկցվում է հետեւյալ գրությամբ.“Երբեք վաղ չէ հետաքրքրություն ցուցաբերել նորաձեւության հանդեպ”:
Նորթ Ուեսթը
Մայքլ Ավեդոնի հեղինակած սեւ ու սպիտակ լուսանկարում Նորթը “Chanel’’ ապրանքանիշի աքսեսուարներով է: Աղջնակն առաջին անգամ է ներկայանում որպես գլխավոր մոդել:):
Քիմ Քարդաշյանը` Նորթի հետ
Նորթի հանրահայտ մայրիկը երեկ հարցազրույցներից մեկում նշել է, թե փոքրիկը սիրում է տարբեր դիրքեր ընդունել ֆոտոխցիկի առջեւ եւ մասնակցել նկարահանումների, ինչն իրեն անչափ ուրախացնում եւ ոգեւորում է:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: