BRAVO.am-ը պատմել է, որ 36-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը հոկտեմբերի 21-ին` Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը, վերջինիս ամուսնության առաջարկ է արել` նվիրելով “Lorraine Schwarts” բրենդի 15 կարատանոց ադամանդե մատանի: Ռեալիթի-շոուների թագուհին այս տարի տարեդարձը նշել է նաեւ հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում արված լուսանկարներն էլ ներկայացնում ենք ստորեւ:
Քիմ Քարդաշյանը նշել է 33-ամյակը
Խնջույքը տեղի է ունեցել Լաս Վեգասի “Tao” գիշերային ակումբում: Հոբելյարի հետ զվարճացել են քույրերը` Քլոեն եւ Քորթնին, մայրը` Քրիսը, եւ, իհարկե, նշանածը` Քանյեն:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
33-ամյա Քարդաշյանը հյուրերին ներկայացել է սպիտակ, խոր դեկոլտեով զգեստով: Նշենք, սակայն, որ բոլորի ուշադրությունը սեւեռված է եղել նրա նշանադրության մատանիին, Քիմն էլ մեծ հաճույքով ցուցադրել է թանկարժեք զարդը:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: