×


Ֆաինա Հարությունյանը

Ֆաինա Հարությունյանն առաջին անգամ խոսում է նորածին որդու մասին

Ֆաինա Հարությունյանն ու օպերատոր Արտյոմ Աբովյանը կրկին ծնողներ են դարձել: BRAVO.am-ի հետ զրույցում դիզայներն առաջին անգամ խոսել է երկրորդ անգամ մայրանալու, նորածնի եւ այն մասին, թե ինչպես է վերաբերվում փոքրիկին առաջնեկը:

Ֆաինայի եւ Արտյոմի դստերը` Նիկային, միացել է եղբայրը: Երեխան ծնվել է ապրիլի 11-ին` 3,4 կգ քաշով եւ 52 սմ հասակով: Ծնողները տղային Դավիթ անունն են տվել: «Ես եւ փոքրիկս արդեն տանն ենք, մեզ լավ ենք զգում եւ սովորում ենք իրար»,- մեզ հետ զրույցում նշել է Ֆաինան:

Ֆաինա Հարությունյանը եւ Արտյոմ Աբովյանը


Դիզայների խոսքով` իր երջանկությունը կրկնապատկվել է.«Կրկնակի երջանիկ եմ այժմ: Երբ տեսա փոքրիկիս, ուղղակի ժպտացի եւ պաչիկ արեցի»:

Նրա հետ խոսել ենք նաեւ դստեր մասին.«Նիկան դեռ փոքր է, ուղղակի գալիս նայում է ու գնում: Երեւի ժամանակի ընթացքում, երբ ապերիկն էլ կմեծանա, արդեն կհասկանա»:

Ֆաինա Հարությունյանը` դստեր հետ


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին կրկին ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկ Դավիթին եւ բոլոր բալիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport