×


Ֆելիքս Խաչատրյանը ներկա է եղել որդու ծննդին. անկեղծանում է կինը

Տասն օր է՝ Ֆելիքս Խաչատրյանն ու Գոհար Պարույրյանը վայելում են իրենց որդու ներկայությունը: Փոքրիկի ծննդից հետո Գոհարն առաջին անգամ հենց BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է բալիկը փոխել իրենց կյանքը, ինչ պայմաններ են ստեղծել նրա համար, եւ ոչ միայն:

«Նրան տեսնելու պահից մինչեւ այսօր անբացատրելի եւ հեքիաթային զգացողություններ ունեմ, որոնք բառերով չեմ կարող նկարագրել»,-նշել է Գոհարն ու հավելել.«Մեր որդին հայրիկի հետ ինձնից շուտ հանդիպեց, քանի որ Ֆելիքսն ինձ հետ էր՝ ձեռքս բռնած, եւ առաջինն ինքը գրկեց որդուն: Դա մեր կյանքի ամենաերջանիկ պահն է, եւ շատ շնորհակալ ենք մեր բժիշկ Սոնա Խաչատրյանին»:

Փոքրիկ Ֆելիքս Լույսը


Որդու անունը` Ֆելիքս Լույս, ծնողները միասին են ընտրել.«Իհարկե, իմ ցանկությունն էր, որ նա հայրիկի անունն ունենա, եւ Ֆելիքսին ավելացավ Լույսը, քանի որ մեր տղան իր հետ լույս է բերել մեր կյանք»:

Գոհար Պարույրյանը


Նորաթուխ մայրիկի խոսքով` տղան երկուսին էլ նման է, բայց իր յուրահատուկ դեմքն ունի:).«Դեռ խելոք է: Շատ հանգիստ միջավայր ենք ստեղծել իր համար, կփորձենք այդպես էլ շարունակել, որ անհոգ եւ հանգիստ անցնի մանկությունը: Նրա ծննդից հետո մեր կյանքն ամբողջությամբ փոխվել է: Այժմ ընտելանում ենք իրար, ապրում ենք իր հետ եւ իր համար: Մեր օրակարգը Ֆելիքս կրտսերն է որոշում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին