Անի Քրիստին Լոս Անջելեսում, որտեղ եւ բնակվում է իր հայրիկի հետ, վերջին շրջանում մի շարք միջոցառումների ժամանակ ելույթ է ունեցել, որոնց ընթացքում արված լուսանկարները եւս ներկայացնում ենք այս հրապարակման մեջ:
Անի Քրիստին
Նա մասնակցել է ամերիկյան մի համերգի, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայտնի ակումբներից մեկում` “House of Blues”-ում. “Հրավերը ստացել եմ հայտնի թմբկահար Հակոբ Արմենից(Jacob Armen), որը երկար տարիներ նվագել է երգիչ Պրինցի հետ: Նրա հորը` Ալբերտ Արմենին, ճանաչում եմ դեռ Հայաստանից: Նրանք այստեղ ունեն եթերաժամ եւ հյուրընկալում են մեզ շատ հայտնի մարդկանց”:
Որպես ելույթի նախաբան` հայազգի թմբկահարի հետ Անին կատարել է “Դլե յաման” ստեղծագործությունը. “Նաեւ երգեցի իր հեղինակած երգը, որը պարունակում է հայկական հոգի ու մելիզմներ: Այն ռոքային ու ֆոլքային տարրեր ունի եւ բավական լավ ընդունելության արժանացավ ամերիկացի հանդիսատեսի կողմից”:
Անի Քրիստին
Ինչպես տեղեկացրել է երգչուհին, համերգը կազմակերպվել է հստակ նպատակով եւ համաշխարհային շրջագայության հեռանկար ունի. “Նվիրված էր տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր չունեն բավականաչափ գումար բուժման ու ակնոց գնելու համար: Ներկա էին ոչ մեծ թվով հյուրեր, որոնց թվում էին ամերիկյան ֆիլմերի պրոդյուսերներ, երաժիշտներ: Ի ուրախություն ինձ` կարողացա արդարացնել սպասվելիք ելույթս ու ստանալ նոր հրավերներ, որոնց մասին, ցավոք, դեռ չեմ կարող պատմել, բայց մեկ բան հաստատ է. դեռ շատ կլինեն նորություններ:)”:
Անի Քրիստին
Անի Քրիստին նաեւ որպես հանդիսավար մասնակցել է “ANCA”-ի հեռուստամարաթոնին. “Այս անգամ այն եզրափակվեց իմ երգով, որը կոչվում է “Հայս”: Բավական մեծ գումար հավաքեց: “ANCA”-ն տարիներ շարունակ դրամահավաքներ է կազմակերպում”:
Ամերիկաբնակ երգչուհին նշել է, որ ստանալով համերգների հրավերներ, միշտ չէ, որ մասնակցում է. “Վիրավորական թող չթվա, բայց կարծում եմ` յուրաքանչյուր գործ պետք է նպատակ ունենա. ամեն առաջարկ չեմ ընդունում: Առաջիկայում նոր ելույթներ կլինեն, անշուշտ նաեւ Երեւանում”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: