×


Արամ Պաչյան

Արամ Պաչյան

Կայացավ “Ռոբինզոն եւ 13 պատմվածք” գրքի շնորհանդեսը Մարտի 19-ին “Բյուրոկրատ” գրախանութում տեղի ունեցավ 28-ամյա գրող Արամ Պաչյանի “Ռոբինզոն եւ 13 պատմվածք” գրքի շնորհանդեսը: Երիտասարդ հեղինակը գիրքը երեք տարվա ընթացքում է գրել: Հենց երեք տարի առաջ էլ սկսել է լուրջ զբաղվել գրելու արվեստով: Aram Pachyan Տարիների ընթացքում անդադար գրելով` մի օր Արամը հասկացավ, որ իրականում մեկ գիրք է գրում, ու զետեղեց պատմվածքները մեկ անվան տակ` “Ռոբինզոն եւ 13 պատմվածք”: Թեմատիկ առումով պատմվածքները հարազատ են միմյանց, կարծես միեւնույն աշխարհին պատկանեն: “Ռոբինզոն եւ 13 պատմվածք”-ում ամենեւին էլ 13 պատմվածք չի զետեղված, դրանք ավելի շատ են: Հեղինակը իր համար առանձնացրել է 13 պատմվածք` հույս ունենալով, որ ընթերցողն էլ իր համար կառանձնացնի սիրելի դարձածները: “Ռոբինզոնը ես չեմ :): Ես չեմ ուզում ինձ որեւէ կերպ գրքի հետ կապել: Ուզում եմ, որ գիրքս ունենա իր սեփական հերոսները, ովքեր կապրեն իրենց կյանքով, անկախ իմ կյանքից”,- պատմում է հեղինակը` Արամ Պաչյանը: “Ռոբինզոն եւ 13 պատմվածք” Գրքի շապիկի նկարի հեղինակն է ամերիկացի հայտնի նկարիչ Սեմ Մեսերը: Արամը Սեմի հետ նամակագրություն է ունեցել, վերջինս կարդացել է հեղինակի պատմվածքներից մեկը ու նվիրել այդ նկարը :): Հեղինակը խոստովանեց, որ գրականության հանդեպ ոգեւորությունը դեռ մանկուց է սկսվել: Շատ է կարդացել ամերիկյան գրականություն: Արամը իր պապիկին է ուսուցիչ ու գլխավոր քննադատ համարում: “Արամ Պաչյանը դարձել է հայ գրականության վերածննդի եւ նոր կյանքի խորհրդանիշներից մեկը: Նրա գրականությունը ամենաթույլ տեղերն է խոցում ու “լացացնում է”: Մեկ-մեկ ինձ թվում է, որ Արամը իմ բոլոր չկարդացած գրքերի վրեժն է”,- ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Aram Pachyan Արամ Պաչյանը նաեւ մեկ պատմվածք ընթերցեց գրախանութում հավաքված հյուրերի եւ երկրպագուների համար: “Ո՞ւր ես Լյով” կոչվում էր պատմվածքը՝ Վերնիսաժում աշխատող գրավաճառի մասին. կյանք, առօրյա ու մահ: Ի դեպ, մարտի 19-ին նաեւ հեղինակի ծննդյան օրն էր, իսկ “Բյուրոկրատ’’ գրախանութը նվեր էր պատրաստել Արամի համար` բնականաբար, գրքի տեսքով :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին