“Կուկարաչա” 3D մուլտֆիլմը` մոսկովյան կինոթատրոններում
Մարտի 24-ից մոսկովյան բոլոր 3D կինոթատրոնների էկրաններին ցուցադրվում է մեր հայրենակից, մոսկվաբնակ Արմեն Ադիլխանյանի “Կուկարաչա”-ն: 3D մուլտֆիլմը նկարահանվել է կոմեդիայի ժանրում: Դերերը կրկնօրինակել են Յուրի Ստոյանովը, Վելիմիր Ռուսակովը, Վլադիմիր Եպիֆանցեւը, Անտոն Մասլեննիկովը, Մարինա Բակինան եւ ուրիշներ:
Մուլտֆիլմը խավարասերների մասին է, ովքեր ապրում են քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանի համակարգչում: Նրանք խելոք-խելոք խոսում են կյանքից, խաղում են ֆուտբոլ եւ մտածում են, թե ինչ ուտեն ճաշին եւ ինչպես փախչեն կատուներից: Իսկ մեկ օր խավարասերներից մեկը սիրահարվում է:):
Պրոդյուսեր եւ ռեժիսոր Արմեն Ադիլխանյանը կինեմատոգրաֆում է 16 տարեկանից: Նա իր կարիերան սկսել է նկարահանման տեխնիկայի մեխանիկից, հետո աշխատել է որպես օպերատոր: 2003 թվականից սկսած` Արմենը “Պարադիզ” պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է, նկարահանել է 11 ֆիլմ:
Մեզ մնում է սպասել, թե երբ մուլտֆիլմը կհայտնվի Երեւանի կինոթատրոններում, եւ կտեսնենք` ինչով ավարտվեց խավարասերի անպատասխան սիրո պատմությունը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.goldenshara.com


×
5,434






