×


Արմեն Գեւորգյան

Արմեն Գեւորգյան

Երգիչ-ընկերները երաժշտին երաժշտական երեկո նվիրեցին:) Երգիչ, երաժիշտ, դասախոս, Հանրային հեռուստառադիոընկերության “Արեւիկ” մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Գեւորգյանը երեկ նշում էր իր հոբելյանական երեկոն: Նրա ծննդյան 48-ամյակը լրացել է հուլիսի 3-ին: Քնարիկն էլ ամուսնու պատվին  Երեւանի կամերային թատրոնում  փոքր-ինչ ուշացումով երաժշտական երեկո էր կազմակերպել:): Armen Gevorgyan and Arminka Երգիչ-երաժշտին շնորհավորելու էին եկել նրա ընկերները, ուսանողները, գործընկերները, եւ, իհարկե, արեւիկցիները: Հոբելյանական երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Արսեն Գրիգորյանը: Նազենիի խոսքով՝ էներգիայի այլընտրանք հանդիսացող արեւիկցիները երգեցին իրենց խմբակային երգերից,  իրենց կատարումները հնչեցրին նաեւ Արմեն Գեւորգյանի ուսանողուհիները՝ Ագապին, Մարինեն ու Արմինեն: Միջոցառմանը ներկա էին Արամոն, Արթուր Իսպիրյանը, Արմինկան, Ֆորշը, Արսեն Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Սամվել Սարգսյանը: Հյուրերը տարբեր պատմություններ էին հիշում իրենց ընկերոջ մասին, գովեստի խոսքեր ասում, միասին երգեր կատարում:): “Երբ նոր էի հայտնվել մեր երգարվեստում ու առավել շատ ջազային երգեր էի կատարում, Արմենի խորհուրդները լսելով, սկսեցի նաեւ էստրադային ու հայրենասիրական երգեր կատարել: Այժմ հաճախ չենք հանդիպում, բայց մի բառը, մի ժպիտը բավական է, որ նորից հիշենք մեր լավ օրերը: Ես ուզում ու պահանջում եմ, որ նա երգի, պետք է սաների ծնողներն էլ պահանջեն, որ միայն չդասավանդի, այլ նաեւ երգի”, - ասաց Շուշան Պետրոսյանը եւ երգեց “Տար ինձ քո հեռուն” երգը: Ruben Matevosyan, Armen Gevorgyan and Martin Vardazaryan Այս տարվա մանկական “Նոր ալիք” մրցույթի հայաստանյան մասնակից փոքրիկ Լիդուշիկը եւս երգեց ու շնորհավորեց իր ուսուցչին: “Պարը” երգի երաժշտության հեղինակը հենց Արմեն Գեւորգյանն է: “Հիմա խմբի կազմում չեմ երգում, բայց վոկալի պարապմունքները շարունակում եմ նրա հետ: Շատ բարի դասատու է, նրան շատ եմ սիրում”,- պատմեց Լիդուշիկը: Ի դեպ, հուլիսի 11-ին նաեւ Լիդուշիկի տարեդարձն էր. նա դարձավ 12 տարեկան: Արմեն Գեւորգյանն իր կրտսեր ընկերոջ՝  Արսեն Գրիգորյանի հետ երգեց այն երգը, որը վերջինս գրել ու նվիրել էր երաժշտին. “Երբ 2003-ին վերադարձա Մոսկվայից, վատ վիճակում էի, Արսենը եկավ ինձ տեսնելու, ընթացքում մի շնչով գրեց նոր երգ՝ “Թախծոտ աչքեր”-ը: Չգիտեմ, երեւի այդ ժամանակ տխուր էին աչքերս”: Arsen Grigoryan and Nazeni Hovhannisyan Արմեն Գեւորգյանը նշեց, որ իր ծննդյան օրը սիրում է, ամենալավ նվերն էլ իր ընկերների ներկայությունն է:). “Շատ մարդիկ մեծանալով հասկանում են, որ իրենց կյանքից 1 տարի էլ պակասեց, բայց ես նման կոմպլեքսներ չունեմ”:  Համերգային հատվածը եզրափակեց հենց ինքը՝ օրվա “հերոսը”՝ կատարելով “Հայ իմ աշխարհ” երգն ու հյուրերին առաջարկեց հյուրասիրության սեղանի շուրջ շարունակել երեկոն:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW