×


«Առաջին անգամ այս օրը նշում ենք առանց նրա». Ազնավուրները կարոտում են իրենց հորաքրոջը

Այսօր Աիդա Ազնավուր-Կառվարենցի ծննդյան օրն է, եւ առաջին անգամ այս օրը նշում են առանց նրա, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ խոստովանելով, որ հարազատների համար դեռեւս անսովոր է նրա մասին անցյալ ժամանակով խոսելը։

«Աիդան ունեցել է երկար եւ իմաստալից կյանք՝ լի արվեստով, տոկունությամբ ու ընտանիքին անմնացորդ նվիրմամբ: Այս օրը հիշեցնում է ոչ թե նրա բացակայության, այլ լիարժեք ապրած կյանքի եւ թողած մնայուն արժեքների մասին»,- նշված է հաղորդագրությունում:

Աիդա, Շառլ եւ Սեդա Ազնավուրները


Սիրելի քրոջ մասին Շառլ Ազնավուրը հաճախ ասել է, որ Աիդան իր հիշողությունն է. «Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսել է ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլեւ ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով: Նրանց կապն անչափ ամուր էր: Նրանք մտերիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում, եւ Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը»:

Աիդա Ազնավուր-Կառվարենցը կյանքից հեռացել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ 102 տարեկանում: 

Լուսանկարները՝ «Ազնավուր» հիմնադրամի

Կարդալ ավելին

Quality Sign BW