×


«Նա չի զանգում, չի հարցնում՝ ինչպես ես, նա այնտեղ է, որտեղ ընտրել է լինել». Արեւիկ Գեւորգյանի պոետիկ խոստովանությունը

«Եթե քեզ թվում է, թե դու ինչ-որ մեկին բաց չես թողնում, իրականում դու բաց չես թողնում քեզ, եւ ոչ թե ուրիշին»,- ասում է դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն իր նոր, գեղեցիկ եւ զգացմունքային հոլովակում: Ստեղծագործության հեղինակը Նանա Այվազյանն է:




«Նա այնտեղ է, որտեղ ընտրել է լինել: Նա կանգնած չէ կողքիդ, դիմացդ, նստած չէ քո բազմոցին: Քեզ հետ թեյ չի խմում: Չի զանգում, չի հարցնում՝ ինչպես ես: Չի պատմում քեզ իր առօրյայի մասին: Չի մեկնում քեզ հետ արձակուրդ: Չի սփոփում տխրության պահին: Եվ չի ընտրում քեզ համար Ամանորի նվերներ: Յուրաքանչյուր տողի առջեւ դրված է այս «Չ»-ն, որն այդքան վախեցնում է քեզ: Ու երբ քեզ թվում է՝ բաց չես թողնում ուրիշին, ճշմարտությունն այն է, որ նրան հեռանալու համար քո թույլտվությունը պետք չէր, իսկ քեզ առաջ գնալու համար՝ անհրաժեշտ»,- նշում է նա։

Ըստ հեղինակի՝ իրականում դու քեզ չես բաց թողնում՝ հասնելու հասունացման այն կետին, որտեղ լավ գիտեն, որ մտերմությունը միշտ կամավոր է. «Ով ուզում է՝ մնում է ինքնակամ: Դու քեզ բաց չես թողնում՝ միայն քեզ. քեզնից բացի ոչ ոք չկա, ոչ ոք չի պահում քեզ, բացի քո մտքից»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW