Նորահայտ երգիչը ակումբում իրեն “ցույց տվեց” :)
Արտյոմ Հակոբյան` 18 տարեկան, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի երկրորդ կուրսի ուսանող, սովորում է երգչուհի Հռիփսիմե Ելինյանի կուրսում:
Շոու-բիզնես կոչվող գայթակղությանը չդիմացած հերթական երիտասարդը նոյեմբերի 4-ին “3.33” ակումբում մենահամերգով հանդես եկավ` դրանով ազդարարելով իր մուտքը էստրադա: “Զգացի, որ պետք է երգեմ, դա է իմ կյանքը, չեմ կարող առանց երգի ապրել: Նաեւ սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել որպես երգիչ”,- ասաց Արտյոմ Հակոբյանը:
Նա հանդես է գալու փոփ ոճում. “Արդեն երեք հեղինակային երգ ունեմ, որոնք գործիքավորման փուլում են: “Ինչպես” ստեղծագործությունը, որ այսօր հնչեցրի, եւս իմ երգացանկից է”:
Ինչպես Արտյոմ Հակոբյանն է նշում, դեպի շոու-բիզնես իր ուղին բացում է երգչուհի Հռիփսիմե Ելինյանը` հումորային “Yere1”-ից հայտնի Գրիգոր Դանիելյանի կինը: “Պաշտոնապես պրոդյուսերս չի, բայց ամեն ինչում օգնում է”: Երգիչը չնշեց` ինչքան է վճարում զույգին` իրեն աջակցելու համար, բայց նշեց` հիմա միջոցներ է հավաքում, որ տեսահոլովակ նկարահանի:):
“Դուխով առաջ գնա”. Հռիփսիմե Ելինյան
Արտյոմ Հակոբյանը դուետով հանդես եկավ իր համակուրսեցի Նարինե Հակոբյանի հետ, նորահայտ երգչին երգ նվիրեցին նաեւ “Yere1”-ցի Գրիգորն ու Հռիփսիմե Ելինյանը: Ի դեպ, զույգի նոր դուետը առաջին անգամ էր հնչում:
“Կարճ ժամանակահատվածում Արտյոմին տեսնենք մեծ բեմերում”,- մաղթեց Գրիգոր Դանիելյանը: Հռիփսիմե Ելինյանն էլ նշեց` իր ուսանողի մարդկային որակն է գնահատում. “Շատ ուրախ եմ, որ այստեղ եք ու ձեր ներկայությամբ կարող եմ ասել` շատ լավ ուսանող ունեմ, շատ լավ մարդ է: Մարդկային տեսակը երեւի ամենակարեւորն է. ձայնը կարող է մի քիչ վատը լինել, բայց ինչքան ինքը լավն է… Դրա համար ամեն ինչ իր դեպքում հեշտ է ստացվում”:
“Արտյոմի դեպքում երկու երնեկ մի տեղ է”,- Հռիփսիմեի խոսքը կտրեց ամուսինը:): “Այնքան հուզված էր, որ մոռացավ մայրիկին շնորհակալություն հայտնել, ոչինչ, ես էլ եմ իմ համերգին մոռացել: Ապրես, Արտյոմ ջան, տենց դուխով առաջ գնա”,- ասաց երգչուհին:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: